Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը

11:22, cumartesi, 13 temmuz, 2019
Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը

Աստվածաշունչն ասում է, թե Աստված միշտ եղել է: Ժամանակների սկզբում միայն նա է եղել: Աշխարհում, տիեզերքում ոչինչ չի եղել, ի դեպ լույս էլ չի եղել, ու Աստված ապրել է խավարում: Այդ ժամանակներում Աստծո անունը «էլոհիմ» է եղել: Համենայն դեպս, այդպես է նրան մեծարում Ծննդոց գրքի հինհրեական տեքստը: «Էլոհիմ» բառը «աստվածներ» է նշանակում: Մի՞ թե տարօրինակ չէ, որ Հին կտակարաննն այդպես է անվանում լիովին միայնակ այդ պարոնին:

Եվ այսպես, Էլոհիմը, նույն ինքը` Յահվեն, նույն ինքը` Սավաոֆը, նույն ինքը` Եհովան, նույն ինքը` Ադոնայը, ինչպես նրան տարբեր տեղերում անվանում է Հին կտակարանը, միլիոնավոր, միլիարդավոր տարիներ մենակ մնալուց ձանձրանում է (կամ էլ մի քանիսն են եղել, ու այդ դեպքում պիտի ասենք` «ձանձրանում էին»), ու քանի որ ինքն ամենազոր աստված է, ապա պիտի մի գործ անի, ու ձեռնամուխ է լինում արարչագործությանը:

Ինչ խոսք, նա կարող էր ամեն ինչը միանգամից, ինչպես ասում են, մի շնչով արարել, բայց որոշում է չշտապել ու ամենասկզբում ստեղծում է երկինքն ու երկիրը: Ավելի ճիշտ կլինի ասել` հենց որ նա ցանկություն հայտնեց դրանք ստեղծել, շինանյութն ինքն իր կամքով հայտնվեց: Ո'չինչ, որ այդ շինանյութը կամ նյութը դեռ անձև էր:

Իսկ թե ինչ ճակատագրի է արժանանում Ադամի կողոսկրը, ապա ըստ Ավգուստինոս Երանելիի պնդման, Աստված այն Ադամին չի վերադարձնում: Կնշանակի, Ադամն այդպես էլ հաշմանդամ է մնում: «Հավանաբար, այդ կողոսկրը կեղծ կողոսկր է եղել, - թունոտ հեգնանքով ասել է Վոլտերը, - այլապես իսկական կողոսկրի պակասը շատ ակնառու կլիներ:

Երբ Եհովա աստվածը Եվայից տեղեկանում է, որ Օձն է նրան խաբել, Օձին ասում է. «Որովհետև արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասուններից և դաշտերի բոլոր կենդանիներից. Փորիդ վրա գնաս, և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում»: Օձի առումով հետաքրքիր է երկու բան. Նախ` Եհովան ինչո՞ւ է օձին առանց հարցաքննելու պատժում, միգուցե օձն էլ իր արադարացումն ուներ, և երկրորդ` մինչև փորի վրա գնալուն դատապարտվելը օձն ինչպե՞ս տեղաշարժվել:

Եվային տված պատիժներից զարմանալին, տարօրինակը հետևյալն է. «…դեպի քո մարդը լինի քո փափագը», - ասում է Եհովա աստվածը: Բայց մի՞թե ամուսնուն փափագելը նզովք է, պատիժ է և ոչ թե օրհնանք, բարի ցանկություն: Երբ Եվային պատժելով` Եհովան ասում է, թե Ադամն իշխելու է նրան, ինքնաբերաբար հարց է ծագում` մի՞թե այլ կերպ է եղել մինչ այդ, և ե՞րբ է եղել:

Կնոջը լսելու և արգելված պտուղն ուտելու համար Եհովա աստվածն Ադամին դատապարտում է նեղությունով ուտել անիծյալ երկրից, փշապատ ու տատասկապատ երկրից ստացած իր աշխատանքի արդյունքը, դաշտի խոտն ուտել: Հետաքրքիր է, կտակարանի այս բաժինը կազմողների մտքով չի՞ անցել, որ պատիժը չափազանց դաժան է, և այն էլ ինչ՞ համար` բարին ու չարը զանազանելու ցանկության համար: Ինչո՞ւ, ի՞նչ վատ բան կա բարին ու չարը ճանաչելու և դրանք միմյանցից զանազանել կարողանալու մեջ:

Ահա այս կոնֆլիկտի ընթացքում Ադամը վերջապես իր կնոջ անունը Եվա է դնում, որ «կյանք» է նշանակում (դա որտեղի՞ց հայտնի դարձավ), «որովհետև նա եղավ բոլոր կենդանիների մայրը» (Ծննդոց 3. 20): Ուրեմն` բոլոր կենդանիների՞, շատ չէ՞:

Հետո Եհովան դժբախտ կարգազանցներին կաշվից հագուստներ է շինում, հագցնում է ու ընդհանրապես վտարում է դրախտից` Եդեմի պարտեզի դիմաց Քերովբեներ կարգելով ու ձեռքներին բոցեղեն սուր դնելով, որպեսզի հանկարծ նրանք կենաց ծառի պտուղը չուտեն, որովհետև նա այն եզրակացությանն էր հանգել, թե «Ահա Ադամը եղավ մեզանից մեկը, որ բարին ու չարը գիտե, և հիմա միգուցե ձեռքը մեկնի ու կենաց ծառի պտուղը քաղի ու հավիտյան ապրի» (Ծննդոց 3. 22): Եհովան ասում է. «մեզանից մեկը», որից կարելի է եզրակացնել, որ, բացի իրենից, ուրիշ աստվածներ էլ են եղել:

Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել: Պարզվում է, ամենազոր ու ամենագետ Եհովայի մտքով չի անցել, որ արգելված պտուղը գոնե ծառի ամենաբարձր ճյուղից կախել, կամ էլ պարզապես մեկ ուրիշ տեղում թաքցնել: Բացի այդ Եհովան չի ցանկացել, որ Ադամը հավիտյան ապրի: Մի՞թե դա սազական է բոլորանվեր սիրո հորդառատ աղբյուր Աստծուն:

Ընդհանուր առմամբ, այս ամբողջ պատմությունն էժանագին սադրանքի տպավորություն է թողնում, որն արվում է, որպեսզի հիմնավորվի պատժիչ բնույթի հետագա բոլոր գործողությունները: Փորձ է արվել այս ամենի հեղինակային իրավունքը Եհովային վերագրել, մինչդեռ հեղինակը ոչ թե նա է, այլ հրեաների հետ կապ չունեցող այլ ազգերի ավելի հին աստվածները:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2030 | 0 | 0
Facebook
COMMENT.am