Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը

11:48, çarşamba, 10 temmuz, 2019
Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը

«Ճշմարիտ է, որ գիտական նորարարությունները կարող են ծառայել ինչպես լավագուն, այնպես էլ վատագույն բաների, որ դրանք ինչպես դժբախտության, այնպես էլ օգուտի աղբյուր են հանդիսանում: Բայց այն, ինչը սպանում ու ստրկացնում է, գիտություն չէ: Չնայած դոկտոր Ֆրանկենշտեյնին և դոկտոր Ֆոլեմորին, պատմության մեջ տեղի ունեցած զանգվածային սպանությունները ավելի շատ հոգևորականների ու քաղաքական գործիչների, քան գիտնականների աշխատանքի արդյունք են»:


     Ֆրանսուա Ժակոբ (1920 - 2013),
ֆրանսիացի միկրոկենսաբան, «Նոբել» մրցանակակիր


     Կրոնը բնակչության շատ մեծ զանգվածներին խաբելու, հիմարացնելու ու հնազանդեցնելու ամենահին ու ամենաարդյունավետ միջոցն է, իսկ եկեղեցական հիերարխիան մոլորակի ամենամեծ ու ամենահզոր մակաբույծ կազմակերպությունն է: Այդ կազմակերպության ջանքերով դարեր շարունակ խաբվում է ամբողջ քաղաքակրթությունը:

Մեր հասարակությունում այնպիսի արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, եկեղեցին այնպես է մխրճվել մեր կյանքի ու պետության բոլոր կառույցների մեջ, որ հրատապ անհրաժեշտություն է դարձել պաշտպանությունը եկեղեցական կորպորացիայից: Հրեական աստծու դրոշակակիրներն արդեն մի քանի տասնամյակ է, որ ակտիվորեն աշխատում են, որպեսզի հնարավորինս շատ օգտվեն այս աղքատ երկրի բյուջեի բարիքներից: Հասարակությունում էլ ավելի հետևողականորեն ընթանում է «քրիստոնեական արժեքների» ու «քրիստոնեական մշակութային ավանդության» քարոզչություն՝ որպես հայ քաղաքակրթության հիմք: Բնակչությանը ներշնչվում է, թե քրիստոնեությունն ու հայ եկեղեցին են փրկել հայ ժողովրդին: Տերտերները հեռուստաէկրաններից չեն հեռանում, մի ալիքից մյուսն են ցատկում կտակարանային ծիծաղելի «փաստերով» փորձում են մի քանի հազար տարի առաջ ապրած կիսագրագետների շարադրանքները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնել, հիմարացված մարդկանց ստիպում են հերթ կանգնել «սրբերի բուժիչ, փրկիչ» ոսկորներին երկրպագելու համար:

Մինչդեռ շատերին է հայտնի, որ քրիստոնեական եկեղեցու «հոգևոր հովիվները», հատկապես վերին հարկերի «հովիվները», տառապում են ոսկեսիրության ու արծաթասիրության անշեջ տենչով: Չափավորությունը, ժուժկալությունը նրանց համար չէ: Նրանք ավելի ու ավելի մեծ տարածքներ, շինություններ են յուրացնում, մեծ եկամուտներ են ստանում մոմավաճառությունից, տարատեսակ, հաճախ քողարկված ձեռնարկատիրական, բիզնես-գործունեությունից: Եվ այս պորտաբույծների դասը փորձում է մեզ համոզել, թե իրենք լավագույն հոգևոր դաստիարակներն են ու ամբողջ հասարակության, ամբողջ ազգի բարոյական հեղինակությունները: Որպեսզի քրիստոնեական դոգմաներն ու հայ առաքելական եկեղեցու ղեկավար դերը պարտադրելու գործընթացը մեծ արդյունավետությամբ ընթանա, եկեղեցականները ներթափանցել են դպրոց ու բուհ: Դպրոցներում կրոնի պատմության դասավանդման քողի տակ կրոնական խավարամիտ գաղափարների քարոզ է ընթանում: Նույնը տեղի է ունենում բանակում: Եվ այս ամենը մեր աչքի առաջ կատարվում է այն երկրում, որտեղ, ըստ սահմանադրության, եկեղեցին անջատված է պետությունից:

Աստվածաշունչը 1400 էջից ավելի ծավալ ունի: Թեպետ շատ բարակ թղթի վրա է այն տպագրված, բայց բավականին հաստափոր է: Իսկ հիմա փորձեք պատկերացնել, թե մինչև գրատպության գյուտը ինչ տառապանք են կրել այս գրքի արտագրողներն ու քարոզիչները. առաջինները ստիպված են եղել տարիներով տքնել, իսկ երկրորդները՝ մի քանի տասնյակ կիլոգրամ ծանրության տակ շարունակ կքել (չէ՞ որ այն ժամանակներում թղթից անհամեմատ ծանր մագաղաթի վրա են գրել ու ձեռագիր տառերն էլ տպագրականից մեծ են եղել):

Աստվածաշնչի 74 տոկոսը Հին կտակարանն է, և միայն 26 տոկոսն է Նոր կտակարանը: Ստացվում է, որ քրիստոնյաների այս գլխավոր գրքի գերակշիռ մասը գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից բազում տարիներ առաջ, ընդ որում այդ գերակշիռ մասի տեքստերը հանդիսացել են բացարձակ ուղեցույցներ այն մարդկանց կյանքի համար, որոնք, ի վերջո, Հիսուսին տանջալի մահվան են դատապարտել:

Քրիստոնեական Աստվածաշնչի Հին կտակարանն ամբողջովին հրեաների հորինված պատմությունն է: Հին կտակարանը, ըստ էության, բաղկացած է հրեաների Թորայից (օրենք), Նեբիիմից (մարգարեներ) և Քտուբիմից (սուրբ գրություններ): Դա մեզ բավականին առատ տեղեկություններ է հաղորդում հրեաների պատմությունից, ծանոթացնում է նրանց ծեսերին ու սովորություններին, պատմում է նրանց գաղթի մասին և այլն: Շատ լավ: Խորամուխ լինենք այդ ամենի մեջ: Միգուցե դրանք ուսանելի են ու կյանքում մեզ պետք են լինելու:

(շարունակելի)

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2102 | 0 | 0
Facebook
COMMENT.am