Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տնաքանդ քծնողի վարձատրությունը ուխտադրուժ շնացողից

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
00:46, çarşamba, 10 temmuz, 2019
Տնաքանդ քծնողի վարձատրությունը ուխտադրուժ շնացողից

«Երեցը (քահանան) կամ սարկավագը չհեռացնեն իրենց կնոջը երկյուղածության պատճառով. եթե կհեռացնեն, թող մերժվեն (եկեղեցուց), իսկ եթե համառեն, թող կարգալույծ լինեն» (Երկրորդ առաքելական 5-րդ կանոն):
     «Ո՛չ այլոց օրինակ» -ը շարունակվում է։ Այս անգամ հերթը հասավ կռվազանին՝ Ասողիկ Կարապետյան չքահանային: Այս «ո՛չ այլոց օրինակ» -ն սկսվեց ԱՄՆ Արևելեան թեմից` հովանավորությամբ այդ օրերի առաջնորդ՝ լուսահոգի Թորգոմ արք. Մանուկյանի։ Առաջին ուխտադրուժ վեղարավորը հանդիսացավ Երուսաղեմի միաբանությունից՝ Վրթանես վրդ. Գալայճյանը, որ իր վարդապետական գավազանը փոխարինեց երեցկնոջով ու դարձավ ամուսնացյալ քահանա։ Այնուհետև նրան հետևեցին մի քանի տասնյակ միաբանակից եղբայրներ, ու «ո՛չ այլոց օրինակ» -ը հանդիսացավ «այլոց օրինակ» ։

Արտասահմանում ստեղծված այս նորարարությունը վաղ թե ուշ պիտի հասներ Սուրբ Էջմիածին, ու Սուրբ Աթոռի մի շարք միաբաններ նաև պիտի հետևեին «այլոց օրինակ» -ներին։ Վերջին նմանատիպ դեպքն արձանագրվեց Կոտայքի թեմի առաջնորդ, սեփական որդուն` Արգիշտի Քարամյանին ուրացող Առաքել եպս. Քարամյանի ազգականի` Դավիթ աբեղա Քարամյանի հարցում: Վերջինս, տարիներ առաջ հրաժարվելով վեղարից և հոգևոր ծառայությունից, աշխարհական վիճակով մեկնեց ԱՄՆ և ամուսնացավ, իսկ երկու օր առաջ Գարեգին Բ-ի տնօրինությամբ ուխտադրուժ նախկին աբեղան վերահաստատվեց իր հոգևոր ծառայության մեջ` որպես ամուսնացյալ քահանա: Սակայն Մայր Աթոռի վերջին ամենազավեշտալի նորությունը երեցկնոջ ողջության օրերին ամուսնացյալ քահանայությունից վեղարավորի վերածվելու հանգամանքն էր։ Այո, խոսքը կնաթող, ընտանիքը լքած և երեք զավակներին ուրացած Ասողիկ չքահանա Կարապետյանի մասին է:

Վեղարից ու գավազանից կամովին հրաժարումը նշանակում է, ինչպես վերը հիշեցինք, ուխտադրուժ լինել։ Իսկ ամուսնացյալի պարագայում` կնոջն առանց բարոյական պատճառի արձակելը, ըստ Ավետարանի, նշանակում է շնություն անել։ Հետևաբար, շնություն արած մարդն արժանի չի հարգանքի, ուր մնաց` «կուսակրոնության» պատվի։ Մի կողմ թողնենք երեցկնոջը, հապա երեխանե՞րը… Փոխարենը նման դեպքերում եկեղեցական կանոնները ոչ թե սահմանում են վեղարի տվչություն, այլ` կարգալուծություն:

Մայր Աթոռի Թանգարանների և ձեռագրատան տնօրեն Ասողիկ չքահանա Կարապետյանը, ով փոխանակ գնար և միանար իր լքած սեփական կնոջն ու երեխաներին, ընկնելով ցնորամտության և պատրանքների գիրկը, իրեն հայտարարում է հայր Ասողիկ աբեղա Կարապետյան: Եվ այսպես է արտահայտվում մի եկեղեցական, ով դեռևս Սևանի Վազգենյան դպրանոցում ուսանելու տարիներից հայտնի էր իր քծնելաոճով և երեսպաշտությամբ, որոնց շնորհիվ ինքն էլ մաս կազմեց Գարեգին Բ-ի ավազակախմբին և յուղոտ պաշտոններ ձեռք բերեց Մայր Աթոռում:
     Ասողիկ չքահանան ոչ միայն «պատճառանօք երկիւղածութեան» լքել է իր կնոջը՝ Սիրանուշ Գասպարյանին, այլև տարիներ շարունակ տառապում էր վեղարավոր լինելու մոլուցքով, որի համար դիմել էր Գարեգին Բ-ին՝ անդամագրվելու Էջմիածնի միաբանությանը: Մի անգամ Ասողիկը խոստովանել է, թե ինքն ի սկզբանե ցանկացել է կուսակրոն աբեղա ձեռնադրվել, սակայն հետևելով իր խոստովանահոր` Գարեգին Բ-ի հորդորներին` ամուսնացել է և վարչական քահանայությամբ զբաղվել: Ու հիմա կարծես ժամանակը եկել է, որ տնաքանդ քծնողը վարձատրվի ուխտադրուժ շնացողի կողմից, որպեսզի վերջինս այդկերպ նաև քավի իր անցյալի սխալ հորդորը:

Պատմաբան Գևորգ Յազչյանի փոխանցմամբ՝ չկաթողիկոսը պահանջել էր, որ Ասողիկը միաբաններից ստորագրություններ հավաքեր՝ իրենց շարքերը համալրելու համար: Սակայն Էջմիածնի միաբաններից եղել են առարկություններ այն մասին, որ Ասողիկ չքահանան ո՛չ աշխարհիկ և ո՛չ էլ եկեղեցական դատարանով ամուսնալուծված չէ, ուստի առայժմ չի կարող «կուսակրոն եկեղեցականների» դասն անցնել: Իհարկե, «կուսակրոն» աբեղայի տնազ դարձած կնաթող չքահանան հեռահար նպատակ ունի եպիսկոպոս ձեռնադրվել, որպեսզի ավելիո՛վ հայտնի իր անմնացորդ նվիրվածությունը Գարեգին Բ ավազակապետին: Հայտնի չէ նաև, թե ի՛նչ դիրքորոշում ունի այս հարցում Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասը, երբ խորանի առաջ ամուսնության ուխտ արած բազմազավակ եկեղեցականը դրժում է իր նվիրական ուխտը ու հիմա էլ «կուսակրոնության» ուխտ է անում...

Մոտ անցյալում Մայր Աթոռում նման եզակի մի խեղկատակ դեպք եղել էր` վարդապետական գավազանի ու վեղարի փոխարինումը երեցկնոջով, որին հաջորդեց ապահարզանը, ու ապա դարձյալ գավազան և վեղարի տվչություն, իսկ ավելի ուշ` եպիսկոպոսացում։ Խոսքը Եզնիկ աբեղա Պետրոսյանի մասին է, որ հետո վեղարազուրկ դարձավ և կոչվեց Եզնիկ քահանա Պետրոսյան, ապա` կրկին Եզնիկ աբեղա, որին հաջորդեց` Եզնիկ վարդապետ, և ի վերջո` Եզնիկ եպիսկոպոս…

Բոլորովին տարբեր է դեպքը ՇՈՒՇՏԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ-ի: Այս պարագայում, ամուսնացյալ քահանան, երբ մահվամբ կորցնում է իր երեցկնոջը, կարող է ուխտել կյանքի մնացած տարիներն անցկացնել «կուսակրոն» ժուժկալությամբ, որի պատճառով հայրապետական հատուկ արտոնությամբ վեղար է կրում: Կրկնում ենք` ամուսնացյալ քահանայի դեպքում վեղարի տվչությունը թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ երեցկինը մահացած է, ինչպես պարագան էր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի։

Էջմիածնի միաբանության մեջ ներկայումս շուշտակ վարդապետ է հայր Աթանաս Մովսիսյանը, ով իր երեցկնոջ մահվանից հետո Վազգեն Ա-ի օրհնությամբ և թույլտվությամբ կրում է վեղար: Տարիներ առաջ շուշտակ վարդապետ կոչվելու և վեղար ստանալու խնդրագիր էր ներկայացրել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Կյուրեղ Տալյանը, որի երեցկինը նույնպես մահացած է: Սակայն վերջինիս խնդրագիրը առանց հիմնավորման մերժվեց Գարեգին Բ-ի կողմից: Իսկ ահա Ասողիկ Կարապետյանի դեպքում նույն Գարեգին Բ-ն, կիրառելով երկակի ստանդարտներ, ոտնահարելով եկեղեցական ավանդություններն ու սրբազան կանոնները, կնաթող և կնամոլ Ասողիկ չքահանային վեղար է շնորհում: Ասողիկի հիստերիկ, ագրեսիվ, կանացի և թարախոտ նկարագրին շատերն են ծանոթ: Մինչդեռ ստորաքարշ և նենգ, կեղծավոր ու բամբասկոտ այս լպրծուն արարածը, նույնինքն` եպիսկոպոսացու կռվազան Ասողիկ Կարապետյանը, որի կուռքն ու կյանքի նպատակը Գարեգին Բ-ն է, միմիայն արժանի էր կարգալույծ հռչակվելու, այլ ոչ թե` շուշտակ վարդապետ կոչվելու։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի նախագահ Ոսկան արք. Գալփաքյանը պատմաբան Գևորգ Յազչյանին բազմիցս հավաստիացրել էր, թե Գարեգին Բ-ն-ն մի քանի անգամ դիմել էր Ոսկան Գալփաքյանին՝ թույլ տալու Ասողիկ կոչեցյալ ամուսնացյալ չքահանային վեղար կրել՝ չկաթողիկոսին նվիրյալ ծառայության դիմաց որպես վարձատրություն:

Ոսկան արք. Գալփաքյանն այդ առաջարկը կտրուկ մերժել էր՝ մի քանի պատճառներով: Առաջինը, ինչպես նշել ենք, վերաբերում էր եկեղեցական և աշխարհիկ ատյաններով ամուսնալուծված չլինելուն: Երկրորդ, նույնիսկ եթե Ասողիկն այս երկու ատյաններով ամուսնալուծվի, պետք է ամուսնալուծությունից անցնի առնվազն մեկ, եթե ոչ երեք տարի, որպեսզի նրան թույլատրվի «կուսակրոն» քահանայության մեջ մտնել: Հասկանալի է, որ անգամ այդ զրկանքներից հետո Ասողիկն ի վիճակի չէ վերականգնել իր կորցրած կուսությունը, որի համար այդքան թանկ է վճարել…

«Մոտ մեկ ամիս է, ինչ Ոսկան արք. Գալփաքյանը գտնվում է արտասահմանում՝ բուժման նպատակով, և Գարեգին Բ-ն, օգտվելով նրա բացակայությունից, իր հերթական ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ քայլն է կատարել` Ասողիկ կոչված ԴԵՎին վեղար շնորհելով: Այս ստորության դիմաց այլևս ով լռի Հայ Եկեղեցու ՉՈՐՍ նվիրապետական Աթոռների մեջ, ՀԱՆՑԱԿԻՑ է Գարեգինին՝ լինեն նրանք Արամ Ա. կաթողիկոս, Նուրհան պատրիարքը, պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը, թե այլոք», - եզրակացնում է Գ. Յազչյանը և եզրափակում. «Իսկ Ոսկան Սրբազանը հրավիրված է` ցույց տալու իր տղամարդկությունը, այլապես նա ևս ՉՈՒԼ ՈՒ ՓԱԼԱՍ է ինձ համար»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8506 | 0 | 0
Facebook