Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղեկացնում է

18:40, pazartesi, 08 temmuz, 2019
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղեկացնում է

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացնում է «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է umdimel.am կայքը:

Կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը, թե որ իրավիճակներում որ մարմիններին ինչպես կարող են դիմել։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» -ից հայտնում են, որ քաղաքացիները կայքում կգտնեն ավելի քան 100 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը:
    
     kotayk.mtad.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3554 | 0 | 0
Facebook