Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

14:50, cuma, 05 temmuz, 2019
ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի բարեպաշտ, հյուրընկալ, աստվածավախ մարդ է լինում: Մի օր այս մարդու տան մոտով անցնում է մի հեթանոս: Տեսնելով հեթանոսին՝ մարդը նրան հրավիրում է իր տուն՝ հաց ուտելու: Ուտելուց առաջ նրանք աղոթքի են կանգնում, բայց հանկարծ տանտերը նկատում է, որ հյուրը չի աղոթում: Այն հարցին, թե ինչու չի աղոթում, նա պատասխանում է.
     - Ես Աստծուն չեմ պաշտում, այլ պաշտում եմ արեգակին: Դրա համար էլ չեմ աղոթում: Տանտերը, զայրանալով հյուրի վրա, դուրս է անում տնից:
     Որոշ ժամանակ անց Աստված հայտնվում է հավատացյալին ու ասում.
     - Ես յոթանասուն տարի համբերեցի, որ այդ հեթանոսը դարձի գա, բայց դու մի մի քանի րոպե էլ չհամբերեցիր:

՚՚Գեղեցիկ ապրելու գաղտնիքները՚՚ գրքից

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2378 | 0 | 0
Facebook