Զվարճապատում
Շեֆը կոլեկտիվի ժողով է հրավիրում և իր դժգոհությունն է հայտնում, թե իր նկատմամբ բավարար հարգանք չի ցուցաբերվում, իսկ հաջորդ օրն առավոտյան իր կաբինետի դռանը մի ցուցանակ է փակցնում` «Այստեղ շեֆը ես եմ» գրությամբ: Կեսօրին գնում է ընդմիջման և երբ վերադառնում է, հետևյալ գրությունն է տեսնում իր փակցրած հայտարարության կողքին. «Ձեր կինը զանգահարեց. նա ուզում է, որ դուք վերադարձնեք իր ցուցանակը»: ***** Մի շատ ժլատ պարոն ասում է իր երեխաներին. «Եթե այս երեկո ձեզ խելոք պահեք, ձեզ ցույց կտամ պաղպաղակ ուտող մի երեխայի լուսանկարը»: ***** Մի շեփորահար մեկ ուրիշ շեփորահարի ասում է. -Շեփորիս շնորհիվ ես հարստացել եմ: -Մարդիկ քեզ շատ փող են տալիս, որ նվագե՞ս: -Ո'չ, նրանք ինձ փող են տալիս, որ ես դադարեցնեմ նվագել: ***** -Ի՞նչ է անում շիկահեր աղջիկը, երբ 10 դոլար է գտնում: -Հանվում ու սկսում է պարել: ***** Բժիշկը զննում է ամիսներ առաջ վիրահատության ենթարկված մի երիտասարդ կնոջ և ասում է. -Ձեր վիրաբույժը հիանալի է աշխատել…Կույր աղիքի հեռացման համար արված կտրվածքի սպին գրեթե աննկատելի է: -Գիտեմ…Ամուսնուս բոլոր ընկերները նույնն են ասում: ***** Ուշադրությո'ւն, սերը կուրացնո'ւմ է: Բայց ամուսնությունը վերականգնում է տեսողությունը: ***** Երիտասարդ զույգը գնում է բնության գրկում հանգստանալու: Մի հրաշալի մարգագետնում կանգ են առնում: -Այս բնապատկերն այնքան գեղեցիկ է, - ասում է աղջիկը, - որ ես ուղղակի համրացած եմ: -Հոյակա'պ է, - ասում է տղամարդը, - վրանն հենց այստեղ էլ կխփենք: ***** Դրախտում Պողոս առաքյալը կարգադրում է շարվել նույն օրը մահացած 10 կնոջ և ասում է. -Թող մեկ քայլ առաջ գան այն կանայք, որոնք դավաճանել են իրենց ամուսիններին: Կանանցից ինը մեկ քայլ առաջանում են: Պողոսը շրջվում է Աստծու կողմը և ասում. -Խուլերի հետ ինչպե՞ս պիտի վարվել: ***** -Իմացի'ր, Պոլ, Ժիլբերը մտադիր է քեզանից 2000 դոլար պարտք խնդրել: -Հո չե՞ս կատակում: -Ավելին ասեմ, նա ուզում է այդ փողն օգտագործել կնոջդ հետ փախչելու համար: -Ի~նչ լավ արեցիր, որ նախազգուշացրիր…թե չէ ես նրան փող տվողը չէի: ***** -Ի՞նչ տարբերություն կա քաջության և համարձակության միջև: -Քաջությունն այն է, երբ դու հարբած գնում ես փողոցով ու երբ տան մոտ տեսնում ես քեզ սպասող կնոջդ` ավելը ձեռքին, հարցնում ես. «Դու դեռ ավլո՞ւմ ես»: Իսկ համարձակությունն այն է, երբ դու կեսգիշերին հարբած մոտենում ես տանդ, քեզանից օծանելիքի հոտ է գալիս և երեսիդ ու վերնաշապիկիդ շրթներկի հետքեր են, ու դու, հանդիպելով ավելը ձեռքին կնոջդ, ասում ես. «Մի' ջղայնացիր, հաջորդը դու ես»: ***** Աշակերտն ուսուցչուհուն հարցնում է. Տիկի'ն, տիկի'ն, կարո՞ղ եմ ես պատժվել մի բանի համար, որը չեմ արել: -Իհարկե՝ ո'չ, - պատասխանում է ուսուցչուհին, - ես չեմ կարող քեզ պատժել մի բանի համար, որը դու չես արել: -Ի~նչ լավ է, - ուրախացած բացականչում է աշակերտը, - ես տնային առաջադրանքս չեմ կատարել: |
Abone ol ve malalelerin yayınla: