Մեզանից ամեն մեկն ունի իր ինքնատիպ բնավորությունը: Մարդիկ տարբեր են և, իհարկե, տարբեր են նրանց բնավորությունները: Փորձիր անկեղծորեն պատասխանել այս թեստի հարցերին և որոշիր, թե ինչպիսին է քո բնավորությունը: Հարցերին պատասխաներ «այո», «ոչ», «չգիտեմ» բառերով:
1. Երբ դու նամակ ես ուղարկում, վերջում գրու՞մ ես քո հասցեն կամ որևէ տվյալ հետադարձ կապի համար:
2. Հավատարի՞մ ես արդյոք քո սովորություններին և գործածու՞մ ես միշտ նույն տեսակի օծանելիքը կամ ատամի մածուկը:
3. Երբ հյուր ես գնում քո մտերիմներին, ուշադի՞ր ես արդյոք մանրուքների նկատմամբ (փոշոտ սեղան, ծուռ կախված նկար և այլն):
4. Քո անձնական գրադարանում դու դասավորու՞մ ես գրքերն այնպես, որ առանց դժվարության գտնես ցանկացած գիրք:
5. Սովորություն ունե՞ս պահելու զանազան մանր-մունր իրեր, որոնք անցյալի հիշողություններ են արթնացնում (լուսանկարներ, բացիկներ և այլն):
6. Երեկոյան նախապես պատրաստու՞մ ես հագուստդ, կոշիկդ կամ պայուսակդ:
7. Տանից դուրս գալուց հետո փորձու՞մ ես հիշել՝ ամեն ինչ կարգին վիճակում ես թողել, թե ոչ:
8. Ստուգու՞մ ես արդյոք, թե հագուստիդ բոլո՞ր կոճակներն են տեղում հագնելուց առաջ:
9. Երբ ռադիոյով հայտարարում են ճիշտ ժամանակը, ստուգու՞մ ես քո ժամացույցի ճշտությունը:
10. Նկատողություն անու՞մ ես քո ընկերներին կամ ծանոթներին՝ նրանց ճաշակի վերաբերյալ:
ՀԱՇՎԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այո – 2 միավոր
Ոչ - 0 միավոր
Չգիտեմ - 1 միավոր
0 – 6 միավոր
Դու պատկանում ես այն մարդկանց թվին, որոնց համար ամեն ինչ միևնույն է: Որևէ անհաջողության դեպքում դու համոզված ես, որ կգտնվի որևէ մեկը, ով անպայման կօգնի քեզ դուրս գալ տհաճ իրավիճակներից: Բայց սովորաբար քո հույսերը չեն արդարանում, քանի որ քո ընկերներն էլ երբեք չեն կարողանում հույս դնել քեզ վրա: Մտածիր այդ մասին:
7 – 10 միավոր
Առաջին հայացքից թվում է, թե դու կարգուկանոնի և ներդաշնակության կողմնակիցն ես: Սակայն դա միայն թվում է: Դու սովորաբար թեթև ես ապրում և թեթև ես վերաբերվում կյանքին ու քեզ շրջապատող ամեն ինչին: Դու փոփոխական մարդ ես և չես փայլում ուժեղ կամքով:
11-16 միավոր
Դու խաղաղ մարդ ես, հավասարակշռված, օժտված ես լավ բնավորությամբ: Դու բարձր ես գնահատում քո տան հարմարավետությունն ու կարգուկանոնը: Շատ կոկիկ ես և միշտ կատարում ես խոստումներդ:
17 միավոր և ավելի
Դու շատ զգայուն և տպավորվող մարդ ես: Ցանկացած մանրուք քեզ կարող է հուզել և նույնիսկ հավասարակշռությունից հանել: Նման բնավորություն ունենալով՝ դժվար է մարդկանց հետ շփվելը: Աշխատիր չընկնել մանրուքների ետևից, սովորիր ավելի համբերատար լինել մարդկանց թուլությունների նկատմամբ, ավելի ուշադիր ու մեղմ: