Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգևոր հովիվների ինտիմ արկածները

20:50, çarşamba, 26 haziran, 2019
Հոգևոր հովիվների ինտիմ արկածները
     Մեր հասարակությունը առանձնահատուկ հարգանք ունի հոգևոր կյանքով ապրող մարդու նկատմամբ, անկախ այն հանգամանքից՝ վերջինս կաթոլիկ է, առաքելական, թե բողոքական: Սակայն արի ու տես, որ շատերը առիթից օգտվելով՝ այդ հարգանքը օգտագործում են սեփական բարեկեցությունը ապահովելու, հարստանալու, կամ էլ իրենց ինտիմ պահանջներին հագուրդ տալու համար: Դեռևս 2017թ. սեպտեմբերին համացանցում տեղեկատվություն հայտնվեց, որ «հոգեգալստական» ուղղվածության «Բարի Սամարացի» կրոնական կազմակերպության ղեկավար Արմեն Գասպարյանը տարիներ շարունակ հավատակիցների կողմից հանգանակված գումարներից ամեն ամիս ինքն իրեն վճարել է շուրջ 1.500.000 դրամ աշխատավարձ, ինչի մասին տեղեկանալուց հետո նրա հետևորդները ընդվզեցին իրենց «հովվի» դեմ, հասան նրա պաշտոնանկությանը: 2016թ. հունիսին համացանցում հայտնվել էր տեղեկատվություն, որ «հոգեգալստական» ուղղվածության «Աստծո տուն» կրոնական կազմակերպության ղեկավար Գրիգոր Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել են՝ նույն կազմակերպության հավատակից մի շարք կանանց ու դեռատի աղջիկների հետ ունեցած ինտիմ կապերի պատճառով: Օրերս էլ լուրեր են շրջանառվում, որ ինտիմ բնույթի աղմկահարույց միջադեպեր են տեղի ունեցել «հոգեգալստական» ուղղվածության «Լոգոս», «Արթնության կրակ» կրոնական կազմակերպություններում: Մասնավորապես «Լոգոս» կրոնական կազմակերպության ղեկավար Պարույր Աթանեսյանի լիազորությունները դադարեցվել են նույն կազմակերպության հավատակիցներից մեկի հետ ունեցած արտաամուսնական կայուն ինտիմ կապի պատճառով: Տարօրինակ զուգադիպությամբ «Արթնության կրակ» կրոնական կազմակերպության ղեկավար Լևոն Սարդարյանը նույնպես կարգալույծ արվեց իր հավատակից տարբեր կանանց, երիտասարդ աղջիկների հետ ունեցած արտաամուսնական ինտիմ կապերի պատճառով:
     Փաստորեն, գարնանային զարթոնքը այնքան է գրգռել հոգեգալստական հովիվներին, որ վերջիններս հեռացել են Աստծուց ու բավարարում են ոչ թե հավատակիցների հոգևոր, այլ սեփական ինտիմ պահանջները: Այդքանից հետո քաջություն, մեծ համարձակություն է պետք ունենալ հոգեգալստականների հավաքներին մասնակցելու համար. որովհետև չգիտես թե այս անգամ քարոզից հետո հովիվը ում վրա աչք կդնի:
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2221 | 0 | 0
Facebook
COMMENT.am