Իհարկե, իդեալական համբույրի համար անհրաժեշտ է կիրք, փոխադարձ ձգողականություն եւ որոշակի հմտություններ, սակայն Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ստեղծել իդելական մթնոլորտ սիրո այդ ակտի համար:
1. Ջուր խմեք: Ձեր կոկորդը կարող է չորանալ այդ երիտասարդի հետ հանդիպումից առաջ, իսկ դա ցանկալի չէ, եթե մտադիր եք նրան պարգեւել իդելական համբույր:
2.Հոգ տարեք շրթունքների մասին: Օգտագործեք հիգիենիկ շրթներկ, եթե նույնիսկ ցրտերը վաղուց անցել են: Այդպես Ձեր համբույրի մեղմությունը երաշխավորված է: Իսկ եթե շրթներկ եք քսել, ապա ունեցեք Ձեզ մոտ անձեռոցիկ, որպեսզի համբույրից առաջ այն մաքրեք:
3. Շոյեք նրան: Համբույրի ժամանակ մեղմորեն շոյեք նրա պարանոցը, ձեռքերով խաղացեք մազերի հետ եւ հիշեք՝ ցանկացած գուրգուրանք համբույրն ավելի հաճելի է դարձնում:
4. Փակեք աչքերը: Այդպես կպաշտպանեք ինքներդ Ձեզ գիտակցության կորստից: Համբույրի ժամանակ Դուք այնպիսի ուժեղ զգացողություններ եք ապրում, որ լույսն ու մնացած ինֆորմացիան, որ ստանում եք տեսողության միջոցով, դառնում է ավելորդ:
5. Համբուրեք անսպասելի: Շատ անսպասելի համբուրեք եւ մի սպասեք՝ տղամարդն ինքը նախաձեռնի: