Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ու՞մ շահերն են պաշտպանում սպառողների շահերի «պաշտպանները»

19:58, salı, 18 haziran, 2019
Ու՞մ շահերն են պաշտպանում սպառողների շահերի «պաշտպանները»

Ինչպես արդեն գրել ենք, B4B.am-ը վերլուծական նյութի շրջանակում փորձաքննության էր հանձնել Հայաստանում վաճառվող 10 տարբեր ապրանքանիշերի թթվասերները՝ դրանց մեջ բուսական յուղի առկայությունը պարզելու համար (ըստ գործող կարգավորումների՝ թթվասերը չի կարող բուսական յուղ պարունակել) ։
     Փորձաքննությունը պատվիրել էինք 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:

«Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի փորձաքննությունը ոչ մի նմուշի մեջ բուսական յուղ չէր հայտնաբերել։ Իսկ ահա FDA լաբորատորիան բուսական յուղ էր հայտնաբերել Մարիաննաապրանքանիշի 10%-անոց թթվասերի, Բանդիվան կաթ ապրանքանիշի 18%-անոց թթվասերիև Թամարա ապրանքանիշի 18%-անոց թթվասերի մեջ:

Հունիսի 11-ին կայքում հրապարակեցինք այդ փորձաքննությունների արդյունքները (նյութը՝ այստեղ) ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ 2 անկախ սերտիֆիկացված լաբորատորիաները տարբեր եզրակացություններ են ներկայացրել նույն ապրանքանիշի նույն խմբաքանակի թթվասերներում բուսական յուղի առկայության վերաբերյալ։

Համաձայնեք, որ դա բավականին լուրջ խնդիր է։ Ակնհայտ է, որ լաբորատորիաներից մեկի եզրակացությունը սխալ է։ Սա ոչ միայն սպառողների շահերի ոտնահարում է (սպառողը վստահություն չունի՝ որին հավատալ և որ սննդամթերքը գնել), այլ նաև պարունակում է լուրջ տնտեսական հետևանքներ, քանի որ հրապարակվող եզրակացությունների արդյունքները ազդում են առանձին ընկերությունների արտադրանքի պահանջարկի վրա։

Ավելին, այս հակասությունը կասկածի տակ է դնում նախկինում արված և հրապարակված փորձաքննությունների արդյունքները՝ հարցեր առաջացնելով նաև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Մեր հրապարակումը, ինչպես և կարելի էր սպասել, լայն արձագանք ունեցավ։ Մեզ հետ կապ հաստատեցին այն ընկերությունները, որոնց արտադրանքի մեջ բուսական յուղ էր հայտնաբերվել։ Մենք պատրաստակամություն հայտնեցինք մեր կայքում հրապարակել նաև իրենց պարզաբանումները, իսկ իրենք համաձայնեցին, որ եթե ունեն առարկություններ, ապա դրանց հասցեատերը ոչ թե ԶԼՄ-ն է, որը հրապարակել է լաբորատորիաների եզրակցությունները, այլ հենց լաբորատորիաները։
    
     Իսկ հիմա ամենազարմանալին։
     Օրեր առաջ մամուլի ասուլիս են հրավիրում իրենց սպառողների շահերի պաշտպաններ կոչող մի քանի հոգի՝ հենց այս թեմայով։ Ու փոխարենը քննարկեն, թե ինչպե՞ս է ստացվում, որ լաբորատորիաները հակասական արդյունքներ են տալիս, փոխարենը շեշտը դնեն սպառողի շահերի վրա՝ ընկնում դավադրությունների տեսության գիրկը և մտահոգվում, թե այդ ինչպե՞ս և ինչո՞ւ է B4B.am-ը նման փորձաքննություն պատվիրել, որտեղի՞ց այդ գումարը, ո՞վ է պատվիրատուն, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում փորձաքննությունը՝ լաբորատորիաների՞ն հարվածելու, թե՞ առանձին արտադրողներին։

Եվ այսպես, սպառողների շահերի «հարգելի» «պաշտպաններ»:

B4B.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է որը բացի լրատվական ծառայություններից մատուցում է նաև վերլուծական ծառայություններ՝ առանձին պատվիրատուների համար։

Մեր աշխատանքը գնահատվում է, մեր եկամուտները գոյանում են մեր աշխատանքի դիմաց կատարված վճարումներից, մենք աշխատում ենք շահույթով և վճարում հարկերը, մեր եկամուտներն ամբողջությամբ «սպիտակ են» և դրանց աղբյուրները հայտնի են համապատասխան պատկան մարմիններին (ի տարբերություն որոշ ակտիվիստների և հկ-ների) ։
     Մենք շարունակելու ենք մեր վերլուծությունների շարքը և առաջիկայում կլինեն նաև նոր հրապարակումներ։

Իսկ ձեզ բարեկամաբար խորհուրդ ենք տալիս զբաղվել ձեր բուն գործով՝ սպառողների շահերի պաշտպանությամբ, եթե իհարկե ձեր բուն գործը դա է։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ որոշ լաբորատորիաների կամ որոշ տնտեսավարողների շահերն են ձեզ հետաքրքրում, քան սպառողների։
     Ձեզ ենք ներկայացնում նաև մեր փորձաքննության մասին պատմող տեսանյութը


     https://www.youtube.com/watch?v=vT1OCikI1i4

Kaynak: b4b.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1833 | 0 | 0
Facebook