Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հին հունական առասպելը ջրհեղեղի մասին

16:25, salı, 18 haziran, 2019
Հին հունական առասպելը ջրհեղեղի մասին

Հին Հունաստանի Պելոպոնես թերակղզում գտնվող Արկադիա երկրամասը մի ժամանակ առանձին պետություն է եղել: Այս պետության առաջին թագավորներից մեկը՝ Լիկոանը, դարձել է հունական դիցաբանությունում պատմվող համաշխարհային ջրհեղեղի պատճառը:

Մ.թ.ա. առաջին դարում ապրած հույն պատմիչ Դիոնիսիոս Հալիկառնասցին ասում է, թե այս Լիկոանը 22 որդի է ունեցել է, իսկ այլ աղբյուրներ էլ ասում են, թե նրա որդիների թիվը 50 է եղել:

Իսկ այժմ այն մասին, թե ինչու է նրա պատճառով մեծ ջրհեղեղ եղել: Մ.թ. երկրորդ դարի հույն պամագիր ու աշխարհագիր Պավսանիասի վկայությամբ՝ ջրհեղեղը տեղի է ունեցել այն պատճառով, որ այս թագավորն աստծուն երեխա է զոհաբերել: Իսկ մեկ ուրիշ, բայց անհայտ հեղինակ էլ գրում է, թե Զևսը, տեղեկանալով Լիկաոնի որդիների անբարո վարքի մասին, որոշում է անձամբ պարզել, թե լուրերը համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը, և դրա համար սովորական ճանապարհորդի կերպարանք է առնում ու գալիս է թագավորի պալատ: Բայց թագավորն զգում է, որ իր հյուրն Օլիմպոսի աստվածներից մեկն է ու որպեսզի համոզվի, ստուգում է կազմակերպում. նա Զևսին է մատուցում իր որդիներից կամ թոռներից մեկի միսը (ըստ Օվիդիոսի՝ դա եղել է հարևան ցեղախմբերից մեկի մի գերյալի միսը): Այս դաժանությունից ու իրեն պատճառված մեծ անպատվությունից զայրացած Զևսը շուռ է տալիս սեղանը, հետո շանթահարում է Լիկաոնին ու նրա բոլոր որդիներին: Խնայում է միայն ամենափոքրին:

Ըստ մեկ այլ տարբերակի՝ շանթահարությամբ սպանվում է միայն թագավորի որդին, իսկ Լիկաոնին Զևսը գայլ է դարձնում: Արգահատելի ճաշկերույթի տեղում կառուցվում է Տրապեզունտ քաղաքը:

Հին հեղինակներից ոմանք նաև ասում են, թե երեխայի զոհաբերության պատճառով, ի շարս վերը հիշատակված պատիժների, Զևսը նաև ջրհեղեղ է առաջացնում, որպեսզի պատժի մեղսագործ մարդկային սերնդին: Պրոմեթևսի որդին՝ Դևկալիոնը և իր կինը՝ Պիրրհան փրկվում են այն տապանով, որը Դևկալիոնին հանձնարարել էր կառուցել նրա հայրը՝ Պրոմեթևսը:

Ջրհեղեղի իններորդ օրը տապանը հանգրվանում է Պառնաս լեռան գագաթին:

Դուրս գալով տապանից՝ նրանք գնում են Կեֆիս գետի մոտ գտնվող՝ ծովերի աստվածուհի Թետիսի սրբարան, որտեղ աղոթում են մարդկային ցեղի վերածննդի համար: Թետիսը նրանց պատասխանում է. «Ծածկեք ծեր գլուխները և ձեր գլուխների վրայով դեպի ետ նախամոր ոսկորները նետեք»: Քանի որ Դևկալիոնն ու Պիրրհան տարբեր մայրերից էին ծնվել, նրանք եզրակացնում են, որ «նախամոր ոսկորներ» -ը քարերն են՝ Գեայի ոսկորները: Նրանք սկսում են քարեր հավաքել ու իրենց գլխի վրայով հետ նետել: Դևկալիոնի նետած քարերից գոյանում են տղամարդիկ, իսկ Պիրրհայի նետածներից՝ կանայք:

Բայց Զևսը չի հասնում իր նպատակին. Դևկալիոնից բացի փրկվում են ծովերի աստված Պոսեյդոնի Պառնաս որդու հիմնադրած Պառնաս քաղաքի բնակիչները: Գայլերի ոռնոցից արթնացած պառնասցիները գայլերի հետևից գնում հասնում են Պառնաս լեռան գագաթը և այնտեղ մնում են մինչև ջրհեղեղի ավարտը: Հետագայում նրանց մի մասը գնում է Արկադիա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4587 | 0 | 0
Facebook