Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am

Makaleler

Արքայասպան սանկյուլոտները

20:17, çarşamba, 12 haziran, 2019
Արքայասպան սանկյուլոտները

Բայց միայն 15-16-րդ դարերի սահմանագծում է ի հայտ գալիս տաբատի նոր տեսակը, որը նման է ժամանակակից «բրիջ» -ին: Այդ տաբատներն հագել են կարճ զգեստի տակից՝ ուխտագնացության մեկնելիս: Դա եղել է կոշտ հագուստ՝ գրեթե գեղջկական: Ազնվազարմ իշխանավորներն առաջվա պես փորձարկել են ժանյակներով զուգագուլպաները:

Հետո անցավ էլի որոշ ժամանակ, և ազնվականները հասկացան, որ մինչև ծնկներն հասնող կարճ տաբատը շատ հարմար հագուստ է: Ֆրանսիայում տաբատին «կյուլոտ» են անվանել, և այն կրելը, բացի ազնվականներից, մնացյալ դասակարգերին արգելված է եղել: Բոլոր ոչ ազնվականներին հրամայված է եղել կրել մինչև ոտքի կոճերն հասնող տաբատ: Այս տեսակ տարաբաժանման շնորհիվ հեռվից էլ պարզ է եղել, թե ով ում պետք է երեք անգամ խոնարհվի, երկրորդ՝ գուլպաների համար արտադրվող մետաքսը քիչ էր, ազնվականներին անգամ չէր բավականացնում, և, ուրեմն, մնացյալ ժողովուրդը թող մահուդի գործվածքից կարված տաբատներով բավարարվի: 17 և 18 -րդ դարերի ամբողջ ընթացքում երկար տաբատներ հագած մարդիկ չարությամբ նայել են կարճ տաբատ հագնող այն մարդկանց, որոնք իրենց խեղդել էին հարկերով ու տուրքերով, մտրակահարել են, բանակ են քշում ու շներով որսի ժամանակ տրորում են իրենց արտերը: Երկար տաբատներ հագնող մարդկանց տրամադրությունն աստիճանաբար ավելի ու ավելի է վատանում:

Զգալով, որ վատ բան է լինելու՝ կարճ տաբատներ կրող մարդիկ բարքերը վերահսկող ոստիկանությանը, այսինքն գվարդիականներին, թույլ են տալիս կարճ տաբատներ հագնել՝ միայն մեկ պարտադիր տարբերությամբ՝ կոճակների վրա պետք է ճարմանդներ լինեին, որպեսզի նրանց իսկական կարճ տաբատներ հագնողների հետ չշփոթեին: Բայց արդեն ուշ էր:

Երկար տաբատ հագնողները, որոնք իրենց «սանկյուլոտ» (կարճ տաբատ չունեցող) էին անվանել, ամբողջ Ֆրանսիայով մեկ ինչպես հարկ են ցնցում են կարճ տաբատ հագնողներին՝ ազնվականներին ու նույնիսկ գլխատում են երկրի ամենագլխավոր կարճտաբատավորին՝ Լյուդովիկոս 16-րդ թագավորին: Դրանից հետո Եվրոպան ընկղմվում է արյունալի քաոսի գիրկը, որից դուրս է գալիս արդեն խելացիացած՝ և՛ հարկերի, և՛ ճիպոտահարման, և՛ տաբատների առումով:

(շարունակելի)

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
959 | 0 | 0
Facebook