Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կռահումներիս սինուսի կորը

22:34, perşembe, 06 haziran, 2019
Կռահումներիս սինուսի կորը
    
    

Մեկին հրում են, երկրորդին՝ ծեծում,
     Իր ցուցամատն է երրորդը ծծում,
     Գեշ բաների մեջ մի փնտրիր իմաստ,
     Կենդանակերպում քանի՞սն են գրաստ։
     Մեր սեպուհ գունդն է դարձյալ հետևակ,
     Աշխարհազորն է ճակատը պահում,
     Մի քանի էջ է, մի կիսատ տետրակ,
     Վարքը կորյունի ես էլ եմ պատմում։
     Անպատեհ ժամ է, թե որ վերլուծեմ,
     Բանը էն բանից վաղուց է անցել,
     Ինչը ինչի հետ այստեղ ագուցեմ,
     Մեծ մարզիկը ինձ բան չէր ծանուցել։
     Հավար եմ գցում աշխարհով համայն,
     Քանի քնած չեք, արթուն կկենաք,
     Տապը ցուցիչն է չոր-ցամաք ամռան,
     Ինչ փույթ, թե կուտը գիշերով կերանք։
     Կռահումներիս խոհական մասը
     Դավը նյութողի քիմքին է տհաճ,
     Մանվածապատ էր մեծ-մեծ բրթածը,
     Միտքն՝ ալեգորիկ ասույթում սղված։
     Ցայտնոտի մեջ ենք, եթե հարցնենք,
     Չենք էլ հասցնում կարգին աչք թարթել,
     Տալ ու տալիքի ցանկն էլ վերցնենք,
     Աչք ածելով ենք ամբողջը թերթել։
     Նոր մի հեծանիվ էլ ինչ հնարենք,
     Ինքնահավան ենք ամենքս, անխտիր,
     Տասնութից քսան տղերքին հանենք,
     Մի քայլանոց են էտյուդ, թե խնդիր։
     Չարի առանցքով վեր ու վար անում,
     Գիտենք, թե բարին ցանովի բան է,
     Շախից հետո ենք մատը հավանում,
     Զինվոր, թե արքա, տես, քանի ջան է։
     Հաշվարկի բան է, ասեմ, իմանանք,
     Թե ժամանակը զուր չենք սպառել,
     Բադի թվանգով որքան էլ ջանանք,
     Հողը արյունով էլ երբ ենք պահել։

Մի լավ բան արա, ձայնեմ, աֆերիմ,
     Կործանիչ թափը հորձանքի մեջ է,
     Ինչ երնեկ ասեմ ես իմ ափերին,
     Որ ջրի շատից տամուկ ու գեջ է։

Կռահումներիս վերջում մոռացա
     Գազ ու քարյուղի այսօրվա գինը,
     Թրեյդերների մեկից իմացա
     Խելք առնելն է լավ՝ զրոյից ինը։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2156 | 0 | 0
Facebook