Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am

Makaleler

65 հայ երիտասարդներ Ռուսաստանում ներկայացնում են հայկական մշակույթը

22:31, çarşamba, 05 haziran, 2019
65 հայ երիտասարդներ Ռուսաստանում ներկայացնում են հայկական մշակույթը

2019 թվականին Ռուսաստանում անցկացվող ամենամեծ միջազգային երիտասարդական միջոցառմանը մասնակցում են 65 հայ երիտասարդներ: Միջոցառումը նվիրված է 2019-2020թթ. Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա բացմանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորող, «Երիտասարդության հայ-ռուսական միության» ղեկավար, «Եվրասիական երիտասարդական Ասսամբլեա» -ի ՀՀ-ում լիազոր ներկայացուցիչ Ռաֆայել Պողոսյանի խոսքով Հայաստանից միջոցառմանն այս տարի 65 պատվիրակ է մասնակցում: «Միջոցառումներն անցկացվում են 2014 թվականից. այդ ժամանակ Հայաստանը փոքրաթիվ խմբով է մասնակցել, և տարիների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հայկական պատվիրակության անդամների քանակն ավելացել է: 2016 թվականին նույնպես մեր պատվիրակությունը ներկա է եղել 2-րդ փառատոնին՝ 16 հոգանոց պատվիրակությամբ»:

Պողոսյանի խոսքով, փառատոնը ճանաչում ձեռք բերելու լավ հնարավորություն է Հայաստանի համար: «Ինչպես գիտեք, այս տարի փառատոնը նվիրված է 2019-2020թթ. Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Ռուսաստանի Դաշնության նախագահության տարվա բացմանը: Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ 26 երկրներ մասնակցում են, Հայաստանի համար լավ առիթ և հնարավորություններ են ստեղծվում ներկայացնելու հայկական մշակույթը, ինչպես նաև նոր որակ հաղորդել և բարձրացնել Հայաստանի դերը միջազգային հարթակում»:

Փառատոնի ծրագիրը ներառում է հետևյալ միջոցառումները․

• ՇՀԿ և ԲՐԻԿՍ (հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) երկրների երիտասարդ առաջնորդների 4-րդ համաժողով,

• ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների երիտասարդ լրագրողների 2-րդ համաժողով, ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների կրթական համաժողով,

• «Ուսանողության Թագուհի» նրբագեղության և դերասանական վարպետության միջազգային մրցույթ,

• «ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների Ունիվերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթ,

• «Արվեստի սրահ» միջազգային ստեղծագործական մրցույթ,

• Սպորտային ուղղվածության մրցույթներ,

• Այլընտրանքային հարթակներ։

Հայկական պատվիրակությունը մասնակցում է փառստոնի բոլոր 6 ուղղություններով։

Հավելենք, որ ՇՀԿ և ԲՐԻՔՍ երկրների «երիտասարդ լիդերներ» համաժողովի բացման արարողությանը ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ և մասնակից երկրների լիազոր մարմինների ղեկավարների և այլ բարձրաստիճան այրերի հետ մեկտեղ ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «երիտասարդության հայ-ռուսական միության» ղեկավար Ռաֆայել Պողոսյանը: «Երիտասարդ լիդերների համաժողովին» հանդես եմ եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերներին ջերմ ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Առաջիկա օրերին լինելու են քննարկումներ՝ ուղղված ՇՀԿ և ԲՐԻՔՍ երկրների համար երիտասարդական նոր ռազմավարական քաղաքականության մշակմանն ու առկա խնդիրների համար արդիական լուծումներ գտնելուն, որին ակտիվ մասնակցություն կունենան հայ պատվիրակները»:

Kaynak: globnews.am
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1228 | 0 | 0
Facebook