Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աճուրդի կդրվի կիսամերկ Անջելինա Ջոլիի լուսանկարը՝ ձիու հետ:

22:51, salı, 16 nisan, 2013
Աճուրդի կդրվի կիսամերկ Անջելինա Ջոլիի լուսանկարը՝ ձիու հետ:
     Christie's-ում աճուրդի կդրվի կիսամերկ Անջելինա Ջոլիի լուսանկարը՝ սպիտակ ձիու հետ, որը գլուխը խոնարհել է դերասանուհու կրծքին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
    
     Աճուրդը կանցկացվի մայիսի 15-ին՝ Լոնդոնում: Սպասվում է, որ լուսանկարը կվաճառվի 25-35 հազար ֆունտ-սթեռլինգով:
    
     Լուսանկարն արվել է 2001թ.՝ հայտնի լուսանկարիչ Դևիդ Լաշապելի կողմից:
    
     Լուսանկարում կարելի է տեսնել դերասանուհու հին դաջվածքներից մեկը՝ վիշապ և Billy Bob գրությունը, որն արվել էր ի պատիվ Ջոլիի նախկին ամուսնու՝ դերասան Բիլլի Բոբ Տորնտոնի, ումից դերասանուհին ամուսնալուծվել էր 2003թ.: Դրանից հետո Ջոլին լուսանկարը ստիպված էր ջնջել:
    
     Ինչպես նկատում է պարբերականը, ավելի վաղ Ջոլիի Horseplay խորագրված լուսանկարը չի ցուցադրվել հանրությանը:
    
     Բացի Horseplay-ից՝ Christie's-ը կվաճառի Լաշապելի շատ այլ աշխատանքներ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5397 | 1 | 0
Facebook