Durun lütfen yüklemiyor...

Makaleler

1753 օր ձգված ճանապարհը կամ Կլոպի լեգենդը

21:02, pazar, 02 haziran, 2019
1753 օր ձգված ճանապարհը կամ Կլոպի լեգենդը

Չեմպիոնների Լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը հուզական պահերի պակաս չունեցավ: Լիվերպուլի պատմության մեջ նոր էջ գրվեց, թանգարանը հարստացավ Չեմպիոնների Լիգայի վեցերորդ գավաթով, ինչին երկրպագուները սպասել էին 14 տարի: Երկու թիմերի ֆուտբոլիստների հույզերը, ուրախ ու տխուր պատմությունները, եւ, իհարկե, խաղն ընդհատած գեղեցկուհու դրվագը հարսատացրեցին մադրիդյան եզրափակիչը:

Բայց, օրվա հերոսը, անկասկած, Լիվերպուլի մարզիչ Յուրգեն Կլոպն էր: Չեմպիոնությունը անցկացրած ֆանտաստիկ մրցաշրջանի պարգեւն էր, բայց պարգեւին հասնելու համար 51-ամյա մարզչից 1753 օր ու վեց եզրափակիչ պահանջվեց:

Վերջին անգամ Կլոպը գավաթ նվաճել էր 2014-ին` Գերմանիայի սուպերգավաթը` Դորտմունդի Բորուսիայի հետ:

«Չի կարելի ասել, թե մինչ այս պահն իմ կարիերան անհաջող է ընթացել։ 2012 թվականից սկսած ես միշտ եղել եմ եզրափակիչներում, չհաշված 2017 թվականը ։ Հավանաբար, կիսաեզրափակիչներում տոնած հաղթանակների քանակով ես աշխարհի ռեկորդակիր եմ: Բայց եթե ինքս ինձ տեսնեմ որպես անհաջողակի, մեծ խնդիր կունենամ», - ասել էր գերմանացի մասնագետը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսկ արդեն խաղից հետո նշել է. «Ես արդեն հանգիստ եմ զգում, հատկապես ընտանիքիս համար: Նախորդ վեց անգամները մենք արձակուրդ էինք գնում արծաթե մեդալով: Այսիպիսով, այս հաղթանակը գլխավորապես նրանց համար էր: Սա նաեւ աշխարհի բոլոր կողմերից, մարզադաշտից մեզ հետ խենթի նման հաղթանակը տոնող մարդկանց համար էր»:

Ընդհանուր առմամբ սա նրա կարիերայի թվով 5-րդ գավաթն էր, առաջինը` Լիվերպուլի հետ եւ դեռ միակը Չեմպիոնների լիգայում, նախորդ չորս հաջողությունները գրանցել էր Բորուսիայի ղեկին:
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2355 | 0 | 0
Facebook