Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Զարգացած մարդ» հասկացության մասին

12:39, pazartesi, 20 mayıs, 2019
«Զարգացած մարդ» հասկացության մասին
     Ո՞վ է մարդը… մարդը մարմի՞ն է, հոգի՞, թե՞` միտք: Մարդն, անշուշտ, մարմին է, հոգի և միտք (այլ բան այս պահին չեմ մտաբերում): Զարգացած մարդն էլ, հետևապես, զարգացած հոգի և զարգացած միտք ունեցողն է, քանզի, մարմինը նկատի ունենալու դեպքում հատուկ կմատնանշեի այն. կասեի` զարգացած մարմին ունեցող մարդ: Իսկ այստեղ խոսքը միայն հոգու և մտքի մասին է: Իսկ ո՞րն է զարգացած հոգին, և ո՞րն է զարգացած միտքը: Ցանկացած երևույթի զարգացած լինելու չափանիշն իր ֆունցիաների կատարման մակարդակն է: Հոգու ֆունկցիան զգալն է, մտքինը` մտածելը:
     Զարգացած հոգին կամ այլ կերպ ես կասեի հոգևոր ինտելեկտը զգալու ունակությունն է, տարբեր զգացմունքներն ու էմոցիաները խորապես հասկանալու ունակությունը: Այսպիսի մարդիկ զգում են, հասկանում ու ընկալում են էլիտար արվեստը, տեսնում են ոչ մասսայական ստեղծագործությունների գեղեցկությունը, իսկ առօրյայում նրանք ավելի, քան ուրիշները, տեսնում են տարբեր իրավիճակները իրենց նուրբ ասպեկտներով, հասկանում են այլ մարդկանց զգացմունքները:
     Շարունակությունն այստեղ
Kaynak: armineh.blog
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1882 | 0 | 0
Facebook
COMMENT.am