Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային-գործարար համաժողով

ՄԱՆԳԱՍԱՐ TV
Basın sekreteri:
ՄԱՆԳԱՍԱՐ TV
14:22, pazar, 12 mayıs, 2019
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային-գործարար համաժողով
     Մայիսի 11-ին Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «ԷՔՍՊՈ» ցուցահանդես։ ներդրումային գործարար համաժողովի նպատակն էր՝ մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող հայ եւ արտասահմանցի գործարարներին:
     Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական եւ մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի կամ արտասահմանցի ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ղեկավարներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, լրագրողներ, պետական ու հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
     Դիտե'ք ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պատվերով հատուկ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային բիզնես համաժողովի համար «Մանգասար TV» -ի կողմից պատրաստված ֆիլմը:
    

    

    
Kaynak: mangasar.com
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
448 | 0 | 0
Facebook
COMMENT.am