Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՈԳՈՒՍ ՃԻՉԸ

21:39, cumartesi, 11 mayıs, 2019
ՀՈԳՈՒՍ ՃԻՉԸ

Այսօր հոգիս ճչում է

Սիրտն իմ լեզու է առել


    

Տիգրա՛ն՝ մեր ազգի պարծանք, իմ անմահ հերոս ու՞ր ես: Չէ որ քոնն է այս պուրակը, այս այգեստանը, փոքրիկ պարտեզը: Չէ՞ որ շատ էիր սիրում քո ձեռքով ծաղիկներ մշակել, ապա քաղել ու սեփական ձեռքովդ մայրիկիդ նվիրել:

Սիրում էիր…

Ի՞նչ եղավ քեզ… Մայրդ դեռ սպասում է քո ծաղիկներին ու հավերժ է սպասելու:

Քո հայրական տան պարտեզը վերածվել է քո անվան հուշամալիրի: Բայց ինչու՞ եղբայր պատվարժան:

Բակը լեցուն է ծաղիկներով, սակայն դրանք քո ձեռքով աճեցրած ծաղիկները չեն: Իսկ ես ուզում եմ քո ձեռքով մշակած վարդերը նվիրես ինձ: Ինձ ու աչքը դեռ ճամփիդ սպասող քո մայրիկին: Չէ՞ որ սիրում էիր տոն օրերին կամ առանց տոնի՝ ուղղակի ու հենց այնպես ծաղիկ նվիրել նրան:

Սիրելիս այս ողջ ծաղիկները միասին, որ հիմա քո բակում են, չունեն քո աճեցրած ծաղիկների քնքուշ ու նուրբ բույրը: Թոշնում են նրանք առանց քեզ…


    

Վե՛ր կաց զինվո՛ր,

Վե՛ր կաց Տիգրա՛ն,

Վե՛ր կաց

Իմ քաջ տանկիստ,

Վեր կաց

Ու քո ծաղիկներին

Տեր կանգնիր:

Տխրում են նրանք առանց քեզ,

Թոշնում են առանց իրենց հերոսի,

Չեն ուզում ծաղկել,

Երբ մատներդ չեն դիպչում իրենց:


    

Քո փոքրիկ պարտեզի ծաղիկներն

Արտասվաթոր աչքերով քեզ են որոնում,

Փնտրում ու սպասում….

Տխրել են նրանք,

Չեն ժպտում՝

Քեզնից հեռու:

Չեն ծաղկում

Առանց քո ջերմության,

Կամ արագ թոշնում են

Երբ տեսնում են իրենց կողքին չես դու…


     Ցավը խորն է սիրելի հերոսս: Չկա սփոփանք:

Մի՞թե մայր հողդ ավելի էիր սիրում, քան քո մորը սեփական, որ նրան ծաղիկ նվիրելու փոխարեն ինքդ ծաղիկ դարձար ու փարվեցիր քո մայր հողին:

Մի՞թե հայրենի երկիրդ ավելի էիր սիրում, քան հորդ՝ քեզ նվիրված, որ նրան թողեցիր աչքերն արցունքոտ:

Ո՞վ էր տեսել հայ տղամնարդը լացի: Հայ տղամարդը պատվախնդիր է ու արցունք չի սիրում, իսկ գյումրեցի տղամարդն՝ առավել ևս: Բայց այսօր, քո հոր աչքերը, հաճախ են թրջվում քո մասին խոսելիս:

Մի՞թե քո լեռն Արարատյան ավելի էիր սիրում, քան քո կարիքն ունեցող եղբորդ դեռ շաաաատ ջահել, որ նրան թև ու թիկունք լինելու փոխարեն, մենակ թողեցիր ու միացար լեռ եղբորդ՝ Արարատին, իսկ քո եղբորը թողեցիր մի չսպիացող վերք՝ նրա երիտասարդ սրտին:


    

Այսօր սիրտս լեզու է առել,
     Հոգիս ճչում է ինձից շաաաատ բարձր.
     Ինչու՞ հերոսս,
     Ինչու՞ եղբայրս,
     Ինչու՞ քաջս,
     Ինչու՞, ինչու՞, ինչու՞…


    

3.04.2018 թ.


     Հեղինակ՝ ՄաՏիՆա Մսրինե Մանուկյան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1775 | 0 | 0
Facebook
COMMENT.am