Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երջանիկ մարդկանց 5 կանոնները

09:20, çarşamba, 01 mayıs, 2019
Երջանիկ մարդկանց 5 կանոնները
    
Երջանկությունը բոլոր ժամանակներում եղել է և մնում է մարդու կյանքի գլխավոր նպատակն ու իմաստը: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի այդ երջանկության մասին, սակայն բոլոր երջանիկներն ուղղորդվում են մի քանի սկզբունքներով, որոնց պահպանումն ու կիրառումն էլ հենց թույլ է տալիս նրանց ազատվել երջանկության ճանապարհին հանդիպող տարատեսակ խոչընդոտներից և արգելքներից:

     1. Ապրել ներկայում, ոչ թե անցյալում: Մարդիկ հաճախ մոռանում են, որ կյանքը տեղի է ունենում միայն այստեղ և հիմա: Անցյալի սխալները, դժբախտությունները և այլն, ներխուժում են ներկա, սկսում պտտվել մտքերում, հանգիստ չեն տալիս, իսկ ժամանակը շարունակում է հոսել իր բնական հունով, և կյանքն աննկատ անցնում է: Երջանիկ լինելու համար հարկավոր է հանգիստ թողնել անցյալի իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի ունեցած փաստեր են, և որոնք փոխել հնարավոր չէ: Անցյալից պետք է դասեր քաղել և անցնել առաջ՝ առանց ետ վերադառնալու:

    
    
    
    
2. Կենտրոնանալ դրականի վրա: Կյանքում ցանկացած երևույթ ունի իր դրական և բացասական կողմերը, միանշանակ դրական կամ միանշանակ բացասական ոչինչ չի լինում: Երևույթներն ինքնին ոչ դրական են, ոչ էլ բացասական, այդպիսին կարող է լինել միայն մեր վերաբերմունքը դրանց հանդեպ: Այսպիսով՝ փոխելով մեր դիրքորոշումը տեղի ունեցողի նկատմամբ, կարող ենք էականորեն բարձրացնել կյանքի որակը:
3. Կարողանալ ներել, չլինել հիշաչար: Վիրավորանքները նման են քարերի. տանել այդ քարերը մեզ հետ, թե դեն նետել դրանք ու շարժվել առաջ՝ մեր ընտրությունն է: Բացասական տրամադրվածությունը, վիրավորանքը պահելով՝
     օբյեկտիվ իրականության մեջ ոչինչ փոխել հնարավոր չէ: Դրանք կարող են ազդեցություն ունենալ միայն ձեզ վրա՝ բարդացնելով և ծանրացնելով կյանքը: Իսկ ինքնաթունավորումը երջանկության տանող ուղիներից չէ:

    
    
    
4. Զարգանալ, ինքնակրթվել: Երբ մարդիկ շատ են սուզվում առօրյա հոգսերի, ժամանակի աննպատակ կորստի, չսիրած աշխատանքի մեջ, կյանքը վերածվում է ճահիճի: Առօրյա վազքի ու խառնաշփոթի մեջ մենք հաճախ կորցնում ենք մեր իրական ցանկությունների, ձգտումների, պահանջմունների թելը: Զարգացումն ու ինքնակրթությունը մարդու հոգևոր պահանջմունքներն են, իսկ դրանց անտեսումը հանգեցնում է կյանքի միապաղաղության, դժբախտության զգացումի առաջացմանը:
5. Ինքնուրույն որոշումներ կայացնել և պատասխանատու լինել դրանց համար: Միմյանց օգնելու նպատակով մարդիկ երբեմն որոշումներ են կայացնում մեկ ուրիշի փոխարեն, սակայն իրականում նրանք ոչ թե օգնում, այլ վնասում են: Մարդն ունի բանականություն, մտածելու, վերլուծելու կարողություն և ունակ է ինքնուրույն որոշումներ կայացնելու: Ձեր կյանքի հետ կապված որոշումները պետք է կայացնեք միմիայն դուք, քանի որ ձեզանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է ձեզ պետք: Խորհուրդներ լսել, իհարկե կարելի է, սակայն վերջնական որոշումը պետք է լինի միայն ձերը: Երբ վերցնեք ձեր կյանքի ղեկը ձեր իսկ ձեռքը, կզգաք, որ դա հենց այն էր, ինչը պակասում էր երջանիկ լինելու համար:

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2664 | 0 | 0
Facebook