Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանրապետության հրապարակ, թե` աղբի ու մարմնավաճառության.......?

15:41, pazartesi, 27 ağustos, 2012
Հանրապետության հրապարակ, թե` աղբի ու մարմնավաճառության.......?
     Անցնում էի Երևանի սրտով, ու աչքս հառնեց այս "գեղեցկագույն" պատկերին: Մտածում էի, որ միջավայրն արտահայտում է մարդու ով լինելը, ինչպիսին լինելը, ու կրկին համոզվեցի, թե ինչքան փնթի մարդիկ կան այս հասարակության մեջ: Նորին մեծագույն կառավարություն, որ նստած ես այդտեղ, մի թե քո ջոչերը չեն տեսնում այս այլանդակությունը: Օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ գալիս ու դրա կողքով անց են կենում, ու դա ձեր իրական պատկերն է: Չնայած այս դեպքում մի կողմ եմ դնում օտարերկրացիներին, բա դու ով "մաքրամաքուր երևանցիներ" դա չեք տեսնում? Հաճելի է ձեզ?: Հաճելի է այդ անկյունից եկող գարշահոտությունը? Փաստորեն այո, որ որևէ մեկը տեղից իրար չի գալիս: Իրենց ընտրական մռութները պատերից լվացին, մնացացը` մի լավ բառ կա խոսակցական` "ջհանդամը", ուզում է թող Հանրապետության հրապարակում լինի:10 մետր երկարությամբ զզվելի մի պատ Երևանի սրտում, որ ցույց է տալիս մեր դեմքը: Թե էլ չեք մտածում ջոչեր? Մեկ է արտգործնախարարության շենքը դարձնում եք շուտով Մարիոթ, փոստի շենքը դարձնում եք Մարիոթ: Ինչ է եղել որ, առնողը առել է, ինքն էլ հետո կմաքրի. թքած, մեկ է մենք տեղափոխվում ենք այլ տարածք: Ու սա Հանրապետության հրապարակն է: Սա շատ փոքրիկ օրինակ էր այն մեծագույն խնդրի, որ ունենք, փնթի ազգի համբավ, ոչ միայն Հայաստանում: Զզվելի է, երբ հանգստյանդ գոտիները վերածվում են կրծած կուկուռուզների, շշերի մնացորդների, սիգարետի "բիչոկների", պլաստամասե ափսեների, բաժակների և այլնի հանքեր: Անողներ, ձեզ հարց տվեք: Ձեզ դուր կգար, որ գայի, նստեի ձեր դռան առաջ, ուտեի, խմեի, մնացորդները թողնեի ուղիղ դռան առաջ, և վերջում էլ, ներիր հարգելի ընթերցող այս արտահայտության համար, բնական կարիքներս դռան առաջ հոգայի ու գնայի: Հաստատ չէ: Բա որ մի իրավունքով եք այդպես վարվում?: Բառ չեմ գտնում: Ուղեղումս մի խելամիտ ժամկետ չի գալիս, թե երբ այս հասարակությունը կդառնա մի քիչ սրտացավ ու մաքրասեր: Ազգային հարցեր ենք ուզում լուծել` չմտածելով, որ տարրական կուլտուրայից է դա սկսում, իսկ մենք այդ տարրական կուլտուրան չունենք: Այս 10 մետրանոց պատը դրա լուռ վկան է, որ տառապում է գլխացավից` այսքան հայտարարություն կարդալով և ներքևից փչող գարշահոտությունը շնչելով: Փոստի մյուս կողմն էլ դեպի կենտրոնական բանկ`երեկոյան ժամերին ծաղկում է մարմնավաճառությունը, դրանք ազատորեն շրջում են տարածքով, հանդիպում ոստիականների գողտրիկ ժպիտներին, ու երբ ծնողներիդ հետ ես, կամ փոքրիկ երեխա կա կողքդ, կամ էլ քայլում ես ընկերուհուդ հետ...............Զզվելի է, որ զբոսանքի համար նախատեսված մայթին վխտում են դրանց անառակ հայացքները, լսվում են դրանց կեղտոտ բերանների բառերը, մոտակայքում վխտում են սև ապակիներով "լավ տղեքի մաշնեքը": Մի ամբողջ պատմություն մի փոքրիկ հրապարակից, որ մի ազգի դեմք է ցույց տալիս: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ.......
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6642 | 2 | 0
Facebook