Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԵԿ-ի չմտածված աժոտաժը

00:20, pazartesi, 22 nisan, 2019
ՊԵԿ-ի չմտածված աժոտաժը
     Համոզված եմ շատերին է հուզում վերջին տարում ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի աշխատանքը: Մինչև նոր կառավարության հաստատվելը և նոր կադրերի ընդգրկումն այս աշխատակազմում, Մաքսային միությունն աշխատում էր շատ թեթև, արագ և օպերատիվ: Ամենևին դեմ չենք խստացումներին ու երկիր ներմուծվող ապրանքների խիստ զննմանը, բայց, մեղմ ասած, այս ամենը մի տեսակ տարօրինակ ձևով չափազանցված է կատարվում: Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք փակ ռեժիմով կառավարվող երկրում և երկիր ներթափանցված յուրաքանչյուր իր, կարող է վտանգ ներկայացնել ՀՀ անվատանգությանը և պետք ենթարկվի չափազանց տևական զննման:
     ՀՀ ներմուծված ապրանքներ զննումը պետք է խստորեն տարբերել ՀՀ փոստային ծառայության միջոցով առաքվող ապրանքներից: Ուղղակի անհեթեթ միտում է այդ չափազանց անմեղ ապրանքներն այդքան երկար Մաքսային միությունում պահելն ու դրանք հասցեատերերին հասցնելու մասին անգամ չմտածելը: Այս ամենի հետևանքով մի տեսակ մեր երկրի վարկանիշն է ընկնում:
     Մարդիկ ապրանք են պատվիրում վստահ լինելով, որ ամենաուշը երկու ամսից կստանան իրենց պատվերը, բայց ՊԵԿ-ի խստագույն զննումների հետևանքով իրենց ապրանքը 6 ամսից 1 տարում են ստանում: Պատվիրատուներն էլ իրենց զայրույթի համար թիրախ են դարձնում առցանց խանութներին ու ՀՀ Փոստային ծառայությանը:
     Մութ է մնում թե ինչ են այդքան երկար ու մանրադիտակային ճշգրտությամբ փնտրում ՀՀ ՊԵԿ աշխատակիցներն այդ ապրանքների ու փաթեթների մեջ: Լազերային սկաները հաստատ ձեր փոխարեն կատարում է այդ աշխատանքը: Ուղղակի ուղարկեք մարդկանց պատվերներն ու առանց գիտակցելու մի գցեք մեր երկրի վարկանիշը միջազգային շուկայում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4141 | 0 | 0
Facebook