Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչներ` գերծանրքաշային ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Հայկ Հակոբյանը:
Պոկում վարժությունում նրանք ցույց տվեցին 185 կգ արդյունք: Նրանք վարժությունն ավարտեցին 5-րդ և 6-րդ հորիզոնականներում:
Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը առաջինը սկսեց, քանի որ պատվիրել էր ամենաթեթև քաշը: Հակոբյանը չկարողացավ 3 փորձից բարձրացնել 210 կգ ծանրաձողն ու 0 ստացավ:
Գոռ Մինասյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 215 կգ, որը կարողացավ գլխավերևում պահել միայն երկրորդ փորձից: Մինասյանը երրորդ մոտեցումն այդպես էլ չկատարեց:
Ռուսլան Ալբեգովը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: