Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հեքիաթը

22:19, cuma, 05 nisan, 2019
Հեքիաթը
    
    
    

- Երեխային հեքիաթ պատմիր, որ քնի, առանց հեքիաթ չի քնի, ես հասցնեմ ամանները լվանալ, ջուրը կկտրեն:

- Ես ի՞նչ հեքիաթ պատմող եմ: Համ էլ արդեն հինգ տարեկան է, հեքիաթը ո՞րն է:

Մոտենում եմ անկողնուն:

- Ո՞րը պատմեմ տատիկդ բոլոր հեքիաթները կարդացե՜լ, պատմել է քեզ:

- Նոր հեքիաթ, լա՜վը:

- Ուրեմն այսպես: Լինո՜ւմ է չի լինում մի Դրախտ:

- Պապի՛կ, Դրախտն ի՞նչ է:

- Այգի:

- Դե այդպես էլ ասա՛:

- Լա՜վ, այդ այգում ապրում էր մի տղա՝ անունը Ադամ:

- Բա պապի՞կ, պապիկ չունե՞ր:

- Ուներ, պապիկը հեռվից նայում էր:

- Իսկ պապիկը նրա համար հեծանիվ գնե՞լ էր: Դու ինձ համար գնել ես:

- Ո՛չ, ի՞նչ հեծանիվ, աչքերդ փակիր ու լսի՛ր, ուզո՞ւմ ես լսել:

- Լա՜վ:

- Մի օր, որտեղից-որտեղ հայտնվեց Եվան:

- Որտեղի՞ց: Հիվանդանոցի՞ց:

- Ինչ հիվանդանոց, հիվանդանոց չկար:

- Պետք է լինի Եվայի մամա, գնա հիվանդանոց…

- Չգիտե՜մ, դա ի՞նչ կարևոր է:

- Է՜, էս ի՞նչ հեքաթներ ես պատմում, բան չհասկացա:

- Լսիր կհասկանաս, ուրեմն Եվան ասում է, «Կծիր այս խնձորը…»

- Բա ճա՞շը:

- Ի՞նչ ճաշ:

- Պետք է տատիկ լինի, ճաշ եփի, ճաշից հետո նոր խնձոր ուտեն:

- Եթե տատիկ լիներ էլ ի՞նչ դրախտ:


    

Խոհանոցից ամանեղենի լվացվող ձայների հետ միասին կարծես պայթեց տատիկի ընդհանրապես ոչ մի տեղ չլինելու փաստ-գաղափարը:

- Այդ ի՞նչ հեքիաթներ ես պատմում երեխային:


    

- Տատիկ չկա՜ր, ճաշ չկա՜ր:

- Է՜, լավ հեքիաթ չի՛, բան չհասկացա: Չե՛մ ուզում:


    

Մինչ մտածում էի տեսնես քանի հոգի են սա հասկացել, երեխան քնեց առանց հեքիաթի…

Կարթնանա առանց հեքիաթի…

Կապրի առանց հեքիաթ…

Իրականության դառը պտուղները կշոշափի սեփական ձեռքերով ու հեքիաթներից կընտրի լավագույնը հետագայում իր թոռներին պատմելու համար…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2041 | 0 | 0
Facebook
COMMENT.am