Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եվրոպական մամուլը Նոր Հայաստանի ՙԹավշյա՚ կոռուպցիայի և Ադրբեջանի մասին

17:38, çarşamba, 20 mart, 2019
Եվրոպական մամուլը Նոր Հայաստանի ՙԹավշյա՚ կոռուպցիայի և Ադրբեջանի մասին
    
    

https://eutoday.net/news/politics/2019/south-caucasus-confronts-challenges-of-war-and-corruption


    

Տարիներ շարունակ Եվրոպան ապրել է այն հույսով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի օր կլուծեն իրենց տարաձայնությունները: Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը կազմում են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, 1994թ-ին՝ հիմնադրումից ի վեր, կողմերի միջև միջնորդության հազարավոր ժամեր է անց կացրել:

Այժմ ԵԱՀԿ-ն և իր Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որպեսզի հետխորհրդային երկու երկրները առաջիկա գագաթնաժողովին լուծեն իրենց սահմանային խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջաններում հայկական ներկայությունը և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջանի վերջնական կարգավիճակի մասին համաձայնագիրը:

Գերտերությունների աջակցությամբ և Երևանում նոր կառավարության առկայությամբ, ոմանք գագաթնաժողովին մոտենում են զգուշավոր լավատեսությամբ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում են հանդիպել այս գարնանը, թեև ամսաթիվը դեռևս չի հայտարարվել:

Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ քայլեր են ձեռնարկել, որոնք սպառնում են գագաթնաժողովի խաթարմանը՝ մինչև դրա սկսվելը: Հայաստանը հնարավոր է, որ նպաստել է լարվածությանը՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղում իր Անվտանգության Խորհրդի հանդիպումը այդ հանրապետության սեփական Ազգային Անվտանգության Խորհրդի հետ. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ինքնահռչակ հանրապետություն: Հայերը որոշել են համատեղ հանդիպումն անցկացնել Ղարաբաղում, թեև այդ մարմինը սովորաբար հանդիպում է մայրաքաղաք Երևանում:

Հակառակորդին չզիջելով՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանդիպումից առաջ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 11-ին հայտարարել էր, որ հինգօրյա զորավարժություններին կմասնակցի մինչև 10.000 զորք, 500 տանկ, 300 հրթիռային համակարգ, ավիացիա և ռազմական այլ տեխնիկա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի խնդիրները դուրս են գալիս անվտանգության սահմաններից: Տասնամյակներ շարունակ էնդեմիկ կոռուպցիան խոչընդոտել է տնտեսական զարգացմանն ու օրենքի գերակայությունը երեք հանրապետություններում՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Ադրբեջանական չարաշահումների մասին տեղեկությունները շատացել են: Ալիևի կլանը, որը կառավարում է նավթով հարուստ Կասպյան պետությունը, ակտիվներում միլիարդավոր եվրոներ է դիզել՝ ներառյալ Դուբայում Ալիևի երեխաների հսկայական ունեցվածքը:

Ավելի վաղ` այս տասնամյակում, մինչ ադրբեջանական կառավարությունը ձերբակալել էր բազմաթիվ ակտիվիստների և լրագրողների, երկրի իշխանական շրջանակները օգտագործեցին The Influence Machine (Ազդեցության մեքենա) անվամբ գաղտնի կաշառքային ֆոնդ՝ Եվրոպական այն քաղաքական գործիչներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին վճարելու համար, ովքեր աջակցում էին պետությանն ու ռեժիմին:

Այդ ջանքերի մեծ մասը գործադրվել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որը, համաձայն «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին» հաշվետվության, պետք է պաշտպանի մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը:

«Ադրբեջանական լվացքատան» ֆոնդից օգտված VIP-երի (շատ կարևոր մարդկանց) շարքում էին ԵԽԽՎ նախկին անդամներ՝ գերմանացի պատգամավոր և Սլովենիայի քաղաքական գործիչ, ովքեր երկուսն էլ դեմ գնացին միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի ընտրությունները հայտարարելով արդար, և կաշառակերության մեջ արդեն իսկ մեղադրվող մի իտալացի քաղաքական գործիչ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի բուլղարացի ամուսինը՝ Ադրբեջանի մոլի պաշտպանը, ևս ստացավ լվացքատան վճարումներից:

Հայաստանի մասին տեղեկատվությունը քիչ մատչելի էր, բայց ոչ պակաս մտահոգիչ: Վերջերս Amnesty International-ի վերջին զեկույցը պարզվեց, որ Հայաստանում կոռուպցիային բնորոշ առանձնահատկությունն այսպես կոչված «օլիգարխների» ներկայությունն է, ովքեր վայելում են ստվերային տնտեսության պտուղները, որը, ինչպես գնահատվում է, կազմում է Հայաստանի ՀՆԱ -ի մոտ 35 տոկոսը: Հովանավորչական ցանցերի և մասնավոր ձեռնարկությունների ու պետական հաստատությունների միջև հստակ բաժանման բացակայությունն արդյունավետ հակակոռուպցիոն գործողությունների համար կարևորագույն խոչընդոտ է հանդիսանում: Հետևաբար, զարմանալի չէ, որ Հայաստանում մարդկանց 82 տոկոսը կարծում է, որ պետական հատվածում կոռուպցիան խնդիր է կամ լուրջ խնդիր է: Դատական համակարգը և քաղաքացիական ծառայությունն ընկալվում են կոռուպցիայի ամենատարածված ոլորտները:

Հայաստանում կոռուպցիայի մասին գաղտնի զեկույցը տարածվել է այս տարվա մարտին՝ Բրյուսելում, հայտնում է Ռուսական Компромат СНГ ալիքը https://t.me/CompromatSNG: Ենթադրյալ կոռումպացված պաշտոնյաներ են ճանաչվել վարչապետ Փաշինյանը և նրա կինը` Աննա Հակոբյանը: Կասկածելի կաշառքի չափը կազմում է 1, 5 մլրդ եվրո:

Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով իշխանության եկած Հայաստանի նոր կառավարությունը ենթադրաբար ստեղծել է իր սեփական կոռուպցիոն սխեման:

Հաշվետվությունը պնդում է, որ գաղտնի զեկույցը կենտրոնացած է ֆոնդերի և անձնական հաշիվների վրա, որոնք, ենթադրաբար կառավարում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանի կառավարությունը ձերբակալել է քաղաքական հակառակորդներին՝ վախեցնող ուղերձ հղելով ներկա և հնարավոր թշնամիներին:

Վենդետա. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանտարկեց քաղաքական հակառակորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քրեական հետապնդման սպառնալիքների և դատական հետապնդմամբ բիզնեսների կործանման սպառնալիքների ներքո նախկին պաշտոնյաներն ու օլիգարխները մեծ գումարներ են փոխանցում` աջակցելով տարբեր հիմնադրամների:

Թվում է, որ վերջերս՝ Դավոսյան ֆորումի օրերին, Աննա Հակոբյանը եղել է Ցյուրիխում, որտեղ ակտիվորեն ներգրավված էր այդ հիմնադրամների կարգավորման և կառավարման մեջ: Շատ ազդեցիկ հայ պաշտոնիայի հետ կապված մի շվեյցարիացի գործարար աջակցում է այս գործունեությանը:

Մարտի 1-ի դրությամբ, տիկին Հակոբյանի կողմից անմիջականորեն կամ անուղղակիորեն վերահսկվող հաշիվները սկնի պես աճել են՝ հասնելով մոտ 1.5 մլրդ եվրոյի:

Նախկին պաշտոնյաներն իրենց օֆշորային և անձնական հաշիվներից գումարներ են փոխանցել.

- Միհրան Պողոսյան (ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող և Ազգային ժողովի պատգամավոր) ;

- Գագիկ Խաչատրյան (ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար և ՀՀ ֆինանսների նախկին նախարար) ;

- Սամվել Ալեքսանյան (խոշոր գործարար և Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր) ;

- Գագիկ Բեգլարյան (Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար) ;

- Վարդան Հարությունյան (Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ) ;

- Գագիկ Ծառուկյան (գործարար և Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր):

Եվրոպական քաղաքական վերնախավը, ֆինանսական կարգավորողներն ու խոշոր բիզնեսները, որոնք հույս ունեին Փաշինյանի կառավարման ժամանակ տեսնել ավելի թափանցիկ Հայաստան, անհանգստացած են, որ մինչ անհատները կարող են փոխվել, համակարգային կոռուպցիան կմնա խոչընդոտ:

Transparency International-ն իր զեկույցում նշում է, որ նույնիսկ հակակոռուպցիոն ջանքերի տարածաշրջանային լիդեր հանդիսացող Վրաստանում ընկերությունների թափանցիկության և պատասխանատվության ոլորտում դեռևս կան մեծ խնդիրներ՝ ներառյալ շահառու սեփականատերերի բացահայտման համար արդյունավետ մեխանիզմների բացակայությունը:

Ճիշտ է, Հարավային Կովկասը հուսահատորեն խաղաղության կարիք ունի, սակայն բոլոր երեք երկրներում նախ առանց կոռուպցիայի դեմ կոշտ պայքարի, դրանց տնտեսական և քաղաքական ապագան կմնա տխուր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2165 | 0 | 0
Facebook