Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Queen` «Bohemian Rhapsody»-ն հայերեն թարգմանությամբ

21:41, perşembe, 14 mart, 2019
Queen` «Bohemian Rhapsody»-ն հայերեն թարգմանությամբ

ՍԿԻԶԲ

Իրական կյա՞նք է, թե՞ երևակայության արդյունք:

Սողանքում խրված եմ, իրականությունից փախուստ չկա:

Բացի՛ր աչքերդ, նայի՛ր երկնքին ու տես՝

Ես ուղղակի մի խեղճ տղա եմ, կարեկցանքի կարիք չունեմ,

Քանի որ ես հեշտ հասանելի եմ՝ մի քիչ բարձր եմ, մի քիչ ցածր,

Ինձ համար կարևոր չէ՝ որ ուղղությամբ է քամին փչում:

ՏՈՒՆ 1

Մամա՜, հենց նոր մարդ սպանեցի,

Ատրճանակը գլխին դրեցի, ձգանը քաշեցի, և հիմա նա մահացած է:

Մամա՜, կյանքը դեռ նոր է սկսվել,

Բայց ես արդեն հասցրել եմ այն դեն նետել:

Մամա՜, օ՜հ, ես չէի ուզում ստիպել, որ լաց լինես,

Բայց վաղն այս ժամին ես ետ չեմ դառնա,

Շարունակի՛ր ապրել, շարունակի՛ր ապրել՝ կարծես ոչինչ չի եղել:

ՏՈՒՆ 2

Շատ ուշ է, իմ ժամանակն է եկել:

Սարսուռ է պատել ինձ, մարմինս ցավում է անընդհատ,

Մնա՜ք բարով, պետք է գնամ,

Պետք է թողնեմ ձեզ ու ճշմարտությանը դեմ դիմաց կանգնեմ:

Մամա՜, օ՜հ, որ ուղղությամբ էլ քամին փչի…

Չեմ ուզում մեռնել,

Երբեմն երազում եմ, որ երբեք էլ ծնված չլինեի:

ՏՈՒՆ 3

Մի կարճահասակ մարդու ստվեր եմ տեսնում,

Սկարամուչա, Սկարամուչա կպարե՞ս ֆանդանգո:

Ամպրոպն ու կայծակը, շատ են վախեցնում ինձ,

Գալիլեո, Գալիլեո, Գալիլեո, հոյակապ Ֆիգարո:

Բայց ես ուղղակի մի խեղճ տղա եմ, ոչ ոք ինձ չի սիրում:

(Նա ուղղակի խեղճ տղա է մի խեղճ ընտանիքից)

Պահպանիր նրա կյանքն այս հրեշայնությունից:

Ես հեշտ հասանելի եմ, կթողնե՞ս՝ գնամ:

Աստծո սիրուն: Ո՛չ, չենք թողնի գնաս:

Թող՝ գնա, Աստծո սիրուն: Ո՛չ, չենք թողնի՝ գնաս:

Թող՝ գնա, Աստծո սիրուն: Ո՛չ, չենք թողնի՝ գնաս:

Թողե՛ք գնամ: Չենք թողնի՝ գնաս:

Թողե՛ք գնամ: Չենք թողնի՝ գնաս:

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ:

Մամա միա, թողե՛ք գնամ,

Բիլզբաբը՝ սատանան, ինձ համար հրեշ է նախապատրաստել:

ՏՈՒՆ4

Ուրեմն կարծում ես կարո՞ղ ես քարացնել ինձ ու թքել աչքիս մեջ,

Ուրեմն կարծում ես կարո՞ղ ես սիրել ինձ ու թողնել, որ մեռնեմ:

Օհ, փոքրի՛կս, չես կարող ինձ հետ այդպես վարվել:

Ուղղակի պետք է դուրս գամ այստեղից:

ԱՎԱՐՏ

Ոչինչ էլ կարևոր չէ, բոլորը տեսնում են՝

Ոչինչ իրականում կարևոր չէ:

Ոչինչ կարևոր չէ ինձ համար

Ինչպես էլ քամին փչի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4486 | 0 | 0
Facebook