Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am

Makaleler

«Կյանքը պահպանելու համար պետք է կյանքը ոչնչացնել»

15:15, çarşamba, 13 mart, 2019
«Կյանքը պահպանելու համար պետք է կյանքը ոչնչացնել»

Կյանքի բոլոր դրսևորումներով ուրախանալը լավ է, բայց բոլորից լավ ուրախանում է նա, ով կարողանում է իր ուրախությամբ ուրախանալ:

Իսկ որտեղի՞ց է բխում կյանքի այդ իսկական` անսպառ, անսահման, անչափելի, կատարելապես աննախապայման ուրախությունը: Որտե՞ղ է փորձի այն բարձրագույն ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է ամեն ինչ, նույնիսկ անհնարինն ու անընդունելին: Լիովին ամբողջական է նա, ով կարողացել է իր մեջ կուտակել բոլոր անհասանելիները և, հետևաբար, «ամայացնել» իրեն: Եվ միայն կատարելապես ամայացածը կարող է անհամատեղելիի հետ համատեղություն գտնես: Այդ իսկ պատճառով իսկական ուրախությունն ի վերջո բխում է իրերի հետ Ամայության, Դատարկության հարաբերվելու եղանակից:

Համընդգրկուն փոխարկելիության տարածքում, լինելիության անսպառելի խաղում մարդն ինքն իրեն «ձեռք է բերում» հենց այնտեղ, որտեղ ավարտվում են նրա ողջամիտ ու մտացածին կերպարները. Նա քաջություն է ունենում իր մեջ առնել աշխարհն այն բանից հետո, երբ կորցնում է իր գոյության բոլոր հիմքերը, բոլոր դրդապատճառները: Անըմբռնելիին վստահելու, ամայության մութ անդունդում հենարան գտնելու համար պետք է կարողանալ իրերին հեգնանքով նայել: Այո, կյանքը հեգնանքով է արդարացվում: Եվ հեգնանքը` հոգեկան ուրախության այդ սրբազան անոթը, մարդկային կյանքի բարձրագույն ազդակն է դառնում, որը գերազանցում է նույնիսկ աստվածներին:

«Աստվածային հեգնաք» -ի գաղափարը հին չինացիներն արտահայտել են երկրային ուրախություններին նախապատվություն տված և սեփական կամքով երկիր իջած երկնքաբնակի կերպարում:

Մեծ լինելու համար պետք է սեփական անձը նվազեցնել, նսեմացնել: Հավերժական կյանք ձեռք բերելու համար պետք է ընդունել մահը, որը մեր կյանքի ամենամեծ ու ամենակայուն եզերքն է, սահմանը: Ճշմարիտ ուրախանում է նա, ով գիտակցում է իր ուրախության սահմանները: Կյանքի ու ինքն իր հետ ճշմարտապես հաշտվում է նա, ով ընդունում է իր մահը:

Աստվածներին հավասարվել` չի նշանակում Օլիմպոսում տեղ զբաղեցնել: Մարդու ճշմարիտ մեծությունը նրանում է, որ նույնիսկ անմահ դառնալով՝ գտնի իր մահը: Եվ իր մահը գտնելուն հետամուտ լինի թեթև, հեգնական ժպիտը շուրթերին՝ այնպես, ինչպես իր մահը գտել է չանական (չինական բուդդայականություն) վանականը, որն զգալով մահվան մերձավորությունը, իր մոտ է կանչել մենաստանի իր ընկերներին ու հարցրել է.

«Ձեր մենաստանում եղե՞լ են դեպքեր, երբ վանականը նստած դիրքում է մահացել»:

- «Այդպիսի դեպք եղել է», - պատասխանում են վանականները:

- «Իսկ եղե՞լ են ոտքի վրա մահացած վանականներ»:

- «Այդպիսիք էլ են եղել», - պատասխանում են նրան:

- «Իսկ եղե՞լ որևէ վանական, որ գլուխը` վար, ոտները վեր դիրքում է մահացել»:

Վանականներից ոչ մեկը չի կարողացել այդպիսի մի դեպք հիշել: Այդժամ մահացողը գլխի վրա ուղղաձիգ դիրք է ընդունել ու Հոգին ավանդել է:

Ամենազուլալ ուրախությունը՝ այս աշխարհն արարերլն ու այն մարդկանց նվիրելն է, և միայն վախճանի ուրախությունն է հնարավորություն տալիս հասկանալ, որ յուրաքանչյուր թռուցիկ տպավորություն կարող է ուրախության առիթ դառնալ: Խորը ճշմարտություն կա չանական այս պատվիրանում.

«Կյանքը պահպանելու համար պետք է կյանքը ոչնչացնել»:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
2363 | 0 | 0
Facebook