Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այս անգամ ժողովուրդը չի ների Սեֆիլյանին

11:59, pazartesi, 11 mart, 2019
Այս անգամ ժողովուրդը չի ների Սեֆիլյանին

Երբ 2016թ.-ին Սեֆիլյան Ժիրայրը ու իր թիմակիցները կազմակերպեցին ՊՊԾ գնդի գրավումը, որի արդյունքում նրանց կողմից սպանվեց 3 ոստիկան, Սեֆիլյանն ու ծռերը դա ներկայացրեցին իբրև ապստամբություն այն ժամանակվա գործող իշխանությունների դեմ՝ ասելով, որ իրենց խնդիրը միայն նրանց հետ է:

Այժմ նախկին իշխանություններն էլ չկան, այսինքն Սեֆիլյանի ցանկությունը իրականացել է, ինքը և իր թիմակիցները ազատության մեջ են, բացառությամբ նրանց, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանությունները կատարելու համար: Եվ այդքանից հետո Սեֆիլյանը դեռ սպառնում է ներկա իշխանություններին, որ եթե չազատեն սպանության մեջ մեղադրվող իրենց թիմակիցներին, ապա իրենք նորից կդիմեն ապստամբության իրենց մեթոդներին, այսինքն՝ զենք կվերցնեն: Փաստորեն Ժիրոն խնդիր ունի նաև ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Ստացվում է, որ Սեֆիլյանենց խնդիրը ոչ թե նախկին և ներկա իշխանությունների հետ է, այլ՝ պետականության, նրանք գործել և գործում են ոչ թե իշխանությունների, այլ՝ մեր պետության դեմ, նրանց գործունեությունը միտված է ժողովրդի իշխանությունը թուլացնելուն, երկրում անկայուն վիճակներ ստեղծելուն և քաղաքացիական պատերազմ հրահրելուն: Սեֆիլյանն իրոք վտանգավոր տարր է:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
863 | 0 | 0
Facebook
COMMENT.am