Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. արնապղծություն

10:22, cumartesi, 09 mart, 2019
Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. արնապղծություն

Ուղղափառ եկեղեցու կանոնների համաձայն` արյունակից ազգականների ու խնամիների միջև սեռական կապը ծանր մեղք է համարվել: Եկեղեցական կանոնանդրության պահանջներին համապատասխան` արնապղծության համար ապաշխարանք է սահմանվել, իսկ ռուսական օրենքն արնապղծությունը քրեօրեն պատժելի արարք է համարել ու դաժանորեն պատժել է մեղավորներին: : Պետրոս Առաջինի զինվորական կանոնադրությամբ արնապղծության համար մահապատիժ է սահմանվել: Իսկ 1885 թվականին սահմանված նոր օրենքի համաձայն արնապղծություն կատարողը զրկվել է բոլոր իրավունքներից ու վեց տարի ութ ամիս Սիբիր է աքսորվել: Երկրորդ աստիճանի արնապղծության համար պատիժը կրկնակի պակաս է եղել:

Ռուսական գյուղի իրավական ավանդույթով արնապղծությունը մեղք ու հանցագործություն է համարվել, որի մեղավորը, գյուղացիների համոզմամբ, պետք է դատապարտվեր ու ծանր պատժի ենթարկվեր: Գյուղաբնակները, որպես կանոն, հանցագործին իշխանություններին են հանձնել: Գյուղացիների ըմբռնմամբ` արնապղծությունը տարբեր աստիճանի է եղել: Արյունակից ազգականների միջև սեռական հարաբերությունները ծանր մեղք ու հանցագործություն համարելով հանդերձ` գյուղացիները նվազ նշանակություն են տվել խնամիական կապերի պայմաններում արնապղծությանը:

Իշխան Ն. Կոստրովի հավաքած վկայությունների համաձայն` 1836 – 1861 թվականներին Տոմսկի նահանգի դատարանները քննության են առել 155 բռնաբարության դեպք: Դրանցից 19-ը արնապղծություն է եղել: Դեպքերից մեկը վերաբերել է պապի կողմից թոռնուհու պղծմանը, յոթը` հայրերի կողմից անչափահաս դուստրերի պղծմանը, երեքը` խորթ հայրերի կողմից խորթ աղջիկների պղծմանը, երեքը` հորեղբոր կողմից ազգականուհու պղծմանը, երկուսը` հորեղբոր/մորեղբոր տղաների ու աղջիկների միջև սեռական հարաբերությանը, երեք անչափահաս տղաների կողմից անչափահաս աղջիկների (14 տարեկան տղան՝ 3 և 4 տարեկան աղջիկներին և 11 տարեկան տղան 4 տարեկան աղջկան) պղծմանը: 1845 թվականի մարտին Տոմսկի նահանգի գյուղերից մեկի 70-ամյա բնակիչ Անտոն Պոնոմարյովը հարբած վիճակում պղծել է 9-ամյա թոռնուհուն: 1855թ. հունիսին նույն նահանգի մեկ այլ գյուղի բնակիչները բռնացրել են 70-ամյա Իվան Մախինին՝ 14 -ամյա խորթ աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալիս: Հետաքննությունը պարզել է, որ այդ ծերունին աղջկան պղծել է 1853 թվականին ու այդ ժամանակից ի վեր մշտապես կենակցել է նրա հետ: Բայցի այդ նա պղծել է նաև իր մյուս՝ իննամյա խորթ աղջկան ու նրա հետ էլ կենակցել է երկու շաբաթ՝ մինչև ձերբակալությունը:

Գյուղացիական բակում, երբ կողք կողքի մի քանի ընտանիք է ապրել, հաճախ ձևավորվել են տարատեսակ սիարային եռանկյունիներ: Սովորույթային իրավունքի գիտակ Ե. Յակուշինն իր հետազոտությունում բերում է օրինակ, երբ 71-ամյա ծերունուն համագյուղացիները բռնում են հարազատ թոռան կնոջ հետ կենակցելիս: Յարոսլավլի նահանգի մի շարք գյուղերում արձանագրվել են փեսայի և զոքանչի կենակցության բազմաթիվ դեպքեր: Օրյոլի նահանգի գյուղերից մեկում տարածված է եղել հարսի ու տագրի միջև կենակցությունը: Որոշ ընտանիքներում կրտսեր եղբայրները հաճախ այն պատճառով չեն ամուսնացել, որովհետև կենակցել են իրենց հարսների հետ: Տամբովցի գյուղացիների կարծիքով եղբոր կնոջ հետ խառնակվելը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ եղբոր կնոջը խլած եղբայրը ֆիզիկական առավելություններ է ունեցել: Եղբայրներն առանձնապես չեն էլ կռվել այդ առիթով, իսկ համագյուղացիները նման կապին ներողմտաբար են վերաբերվել: Այսպիսի գործերը սովորաբար դատարան չեն հասել, իսկ եթե հասել են, ոչ ոք չի պատժվել:

Ռուսական գյուղում սեռական հողի վրա կատարված հանցագործությունների մեջ ամենամեծ տարածումն ունեցել է հարսնապղծությունը: Գյուղացիական ընտանիքի գլխավորի ու նրա հարսի միջև սեռական մերձեցումը ռուսական գյուղում գրեթե սովորական երևույթ է եղել: «Կարծես թե ոչ մի տեղ, Ռուսաստանից բացի, - գրել է Վ. Նաբոկովը, - գոնե չկա այն, որ արնապղծության մի տեսակը ընդունած լինի գրեթե սովորական կենցաղային բնույթ և ստանա համապատասխան տեխնիկակական անուն՝ «սնոխաչեստվո» (հարսնակալություն, հարսնապղծություն): Հետազոտողները նկատել են, որ այդ սովորությունը պահպանվել է նույնիսկ 19-րդ դարի վերջերին, ընդ որում, դրա պահպանման պատճառներից մեկը եղել է գյուղի երիտասարդ տղամարդկանց սեզոնային արտահոսքը քաղաք: Թեպետ արնապղծության այս ձևը լուսավորյալ հասարակությունը դատապարտել է, գյուղացիությունն այն լուրջ իրավախախտում չի համարել: Մի շարք վայրերում, որտեղ հարսնապղծությունը տարածված է եղել, այս արատին առանձնահատուկ նշանակություն չեն տվել: Ավելին, երբեմն սկեսրայրի հետ կենակցող հարսին նույնիսկ կարեկցել են` ասելով. «Սկեսրայրին սիրում է, ինչ արած, դուրը եկել է»:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5133 | 0 | 0
Facebook