Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հռոմի Ներոն կայսրը հրամայել է ամորձատել մի պատանի ստրուկի, որպեսզի նրա հետ ամուսնանա

20:23, perşembe, 07 mart, 2019
Հռոմի Ներոն կայսրը հրամայել է ամորձատել մի պատանի ստրուկի, որպեսզի նրա հետ ամուսնանա

Ըստ պատմագիր Սվիտոնիոսի` Ներոնը կենակցել է ազատ, այսինքն ոչ ստրուկ տղաների հետ, բռնաբարել է մի վեստալուհու, որը մահացու, մահապատժի ենթակա մեղք է համարվել: Ներոնը ցանկացել է ամուսնանալ Ակտա անունով մի ազատարձակուհու հետ ու իր նպատակին հասնելու համար կաշառել է կոնսուլական կոչման տեր մի քանի սենատորի, որպեսզի նրանք երդվեն, թե Ակտան իբր արքայական տոհմից է:

Ենթադրվում է, թե նա Սպորուս անունով ստրուկի հետ ցանկացել է ամուսնանալ այն պատճառով, որ նա արտաքնապես նման է եղել կայսեր սիրելի կնոջը` հանգուցյալ կայսրուհի Պոպեա Սաբինային, որ նա մի տեսակ ցանկացել է քավել իր մեղքը (նա հղի Պոպեային ոտքով հարվածել էր այն պատճառով, որ վազքարշավից ուշ վերադառնալու համար կինը նրան հանդիմանանքով էր դիմավորել) ու նրան իր հանգուցյալ կնոջ անունով է կանչել:

Մի խոսքով, նրա հանձնարարությամբ` Սպորուս տղային ամորձատելմ են, հետո

Ներոնը հրամայել է այս պատանի ստրուկին հարսնացուի շորեր հագցնել, կազմակերպել է ամուսնական արարողություն, ապա մեծ շքախմբի ուղեկցությամբ գնացել է «հարսին բերելու»: Նրանց գահավորակն անցել է Հռոմի բոլոր նշանակալի հասարակական վայրերով, մասնավորապես` ֆորումներով և շուկաներով, և կայսրության մայրաքաղաքի ամբողջ բնակչությունը տեսել է, թե ինչպես է կայսրը գրկում ու փաղաքշում իր «կնոջը», որին նա Սաբինա էր անվանում: Սվետոնիոսը գրում է. «…նրա հետ հարսանիք արեց բոլոր ծիսակատարություններով, օժիտով ու ջահերով, մեծ շքեղությամբ նրան տուն տարավ և կենակցում էր հետը որպես կնոջ: Դեռևս չի մոռացվել ոմն մեկի հաջող կատակախոսությունը. «Մարդիկ երջանիկ կլինեին, եթե Ներոնի հայրն այդպիսի կին ունենար»: Ասել կուզի` այդ դեպքում Ներոնը չէր ծնվի: «Այս Սպորոսին, - շարունակում է պատմագիրը, - զուգեց որպես հռոմեական կայսրուհու, հետը Հունաստան տարավ նրան պատգարակով հետը տանում էր հավաքույթների` հաճախակի համբուրելով նրան»: Ազնվական ծագումով մի կին, որի անունն է, Կալվիա Կրիսպինիլա, նշանակվում է Սպորոսի հանդերձապահուհի: Արքունիքում Սպորուսին «տիկին», «կայսրուհի» և «տիրուհի» ձևերով են դիմել:

Ներոնի մահվանից ոչ շատ առաջ, տոնակատարության ժամանակՍպորուսը Ներոնին մի մատանի է նվիրում, որի թանկարժեք քարի վրա պատկերված է եղել Պերսեփոնեի առևանգումը, որն այն ժամանակ համարվել է Ներոնի անկման կանխանշան: Ինչպես գիտեք, այս առևանգումն այն մասին է, թե ինչպես է ստորգետնյա թագավորության տիրակալը երիտասարդ աղջկան ստիպողաբար իր կինը դարձնում:

Ինքնասպանությունից առաջ Ներոնը հենց Սպորուսին է խնդրել ողբալ իր մահը:
     Ներոնի մահվանից հետո Սպորուսն հանձնվել է պրետորիականների պրեֆեկտ Նիմֆիդիուս Սաբինուսին, որը մասնակցել էր Ներոնի դեմ կազմակերպված դավադրությանը` համոզելով Ներոնի պահակազորի զինվորներին, որ կայսրին լքեն: Բայց այս Սաբինուսին սպանում են իր իսկ զինվորները, երբ նա փորձում է ինքն իրեն կայսր հռչակել: Նիմֆիդիուսը Սպորուսի հետ վարվել է այնպես, ինչպես իր կնոջ հետ կվարվեր և նրան Պոպեա է անվանել: Նիմֆիդիուսի մահից հետո Սպորուսն ինտիմ կապի մեջ է մտնում նոր կայսեր` Ներոնի սանձարձակ խրախճանքների մասնակից Մարկուս Սերվիոս Օտոն հետ: Մոտ մեկ տարի անց Օտոնը ևս սպանվում է: Նոր կայսրը` Վիտելիուսը, ամբոխին հաճոյանալու համար, որոշում է գլադիատորական խաղերի ընթացքում Սպորուսին դարձնել Պրեզերպինայի (Պերսեփոնեի) առևանգումը ներկայացնող բեմադրության գլխավոր հերոսուհի: Հրապարակային ստորացումից խույս տալու համար քսանամյան Սպորուսն ինքնասպանություն է գործում:

Ասվում է, թե Սպորուսը եղել է «քնքուշ տղա»: Այսպիսիներին հաճախ ամորձատել են, որպեսզի պահպանվի նրանց պատանեկան հմայքը: Սովորաբար գեղեցկադեմ ստրուկ տղաներին են ամորձատել:


     Նկարում
Պոպեայի կիսանդրին է, որին, ասում են, Սպորուսը նման է եղել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
8342 | 0 | 0
Facebook