Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հումորը գույն է տալիս մեր կյանքին

09:31, salı, 05 mart, 2019
Հումորը գույն է տալիս մեր կյանքին

Մի աստվածավախ կին դիմում է քահանային.

-Հա՛յր սուրբ, մեր մենաստանում երկու թութակ ունենք, բայց դրանք լուրջ խնդիր են հարուցում:

-Ի՞նչ խնդիր է:

-Երկու թութակն էլ էգ են ու բացի մի ամոթալի արտահայտությունից, ուրիշ ոչինչ չգիտեն ասել:

-Այդ ի՞նչ արտահայտություն է:

-Ասում են. «Մենք մարմնավաճառուհիներ ենք, կցանկանա՞ք մեզ հետ զվարճանալ»:

-Օ՜, դա սարսափելի~ է, - բացականչում է քահանան, - բայց ես կարծես թե դրա լուծումն ունեմ: Եկեղեցի բերեք այդ թութակներին, ես դրանց իմ արու թութակների վանդակը կդնեմ: Քանի որ իմ թութակները սովորել են աղոթել ու Աստվածաշունչը կարդալ, համոզված եմ, նրանք ձեր էգերին կսովորեցնեն միայն Աստծուն փառաբանել ու աղոթել:

Հաջորդ օրը միանձնուհին իր թութակներին հանձնում է քահանային, որն էլ դրանց տեղավորում է երկու արու թութակների վանդակում: Շուտով երկու էգ թութակներն սկսում են խոսել.

-Մենք մարմնավաճառուհիներ ենք, ուզո՞ւմ եք մեզ հետ զվարճանալ:

Եվ արու թութակներից մեկը մյուսին ասում է.

-Բարեկա՛մս, հիմա արդեն կարող ես քո Ասվածաշունչը մի կողմ դնել…մեր աղոթքներն, ի վերջո, հասան Բարձրյալին:

*****

Ոգելից խմիչքն ընտանեկան բոլոր դժբախտությունների աղբյուրն է, - հայտարարում է պրոպագանդիստն ակումբում հավաքված բանվոր ունկնդիրներին, - հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կինն ամուսնուց հեռանում է զուտ այն պատճառով, որ ամուսինը խմող է:

Դահլիճից մեկն հարցնում է.

-Ասացե՛ք, դրա համար կոնկրետ որքա՞ն պետք է խմել:

*****

Մի կին դիմում է սեքսապաթոլոգին.

-Բժի՛շկ, ամուսինս անկողնում շատ թույլ է, չգիտեմ ինչպես վարվեմ:

-Իսկ ինչո՞վ եք նրան կերակրում:

-Հիմնականում` կարտոֆիլով:

-Անուշի՜կս, - ասում է սեքսապաթոլոգը, - մեկընդմիշտ հիշե՛ք, որ օսլայից միայն օձիքն է կանգնում:

*****

Բժի'շկ, երբ խմում եմ, չեմ կարողանում ավարտել:

-Այդ դեպքում մի՛ խմեք:

-Բայց երբ չեմ խմում, չեմ կարողանում սկսել:


     Երկու տղամարդու զրույցից

-Մի լավ խորհուրդ տուր, ի՞նչ անեմ՝ հարուստ, բայց տարեց այրո՞ւ, թե օժիտազուրկ երիտասարդ գեղեցկուհու, որին, ի դեպ, նաև սիրում եմ, հետ ամուսնանամ:

-Իհարկե՛, երիտասարդ գեղեցկուհու հետ, չէ՞ որ գլխավորը սերն է: Ի դեպ, այդ ի՞նչ այրի է և որտե՞ղ է ապրում:


     Ընկերուհիների զրույցից

-Ուրեմն դու փողի համա՞ր ես ուզում ամուսնանալ:

-Աստվա'ծ չանի, ես պարզապես ուզում եմ, որ իմ ապագա ամուսինը հաճելի տեսք և ուրախ բնավորություն ունենա: Իսկ եթե նա հանկարծ փող չունենա, կսկսի անհանգստանալ ու զայրանալ:


     Եկեղեցական պատմություններից

Զատկի օրը հարբած ռուս տերտերն առավոտյան բացում է սառնարանի դուռը, մեկ շիշ գարեջուր է հանում, մեկ շնչով դատարկում է այն ու գոհունակությամբ ասում.

-Գարեջուրն անհերքելի ապացույցն է այն բանի, որ Աստված կա, որ նա մեզ սիրում է և ուզում է, որ մենք երջանիկ լինենք:


     Բժիշկ-վեներոլոգի գրառումներից

-Բժի՛շկ, - ասում է շփոթահար երիտասարդը, - իմ ծանոթ տղաներից մեկը կասկածներ ունի, թե վեներական հիվանդությամբ է վարակվել:

-Դե ինչ ասեմ, - պատասախանում է բժիշկը, - տաբատդ իջեցրո՛ւ և ցո՛ւյց տուր քո ծանոթին:


     Ընտանեկան պատմություններից

-Միշե՛լ, ես քեզ կտրականապես արգելում եմ Պիերի հետ խաղալ: Նա շատ վատ տղա է:

-Մայրի՛կ, իսկ ես լա՞վն եմ:

-Իհարկե՛, դու շա՛տ լավն ես:

-Կնշանամկի՝ Պիերը կարող է ինձ հետ խաղալ:

*****

-Աստվա՛ծ իմ, դու շատ ընկճված տեսք ունես, Պոլ:

-Պատճառն այն է, որ ես արդեն հոգնել եմ այս ամենից:

-Բայց ի՞նչ է եղել:

-Բոլորն ինձ ստախոս են անվանում:

-Ես քեզ չեմ հավատում:

*****

Կուզե՞ք ձեզ մի հեքիաթ պատմեմ, - հարցնում է հայրն իր երեք երեխաներին:

-Այո՛, - միաձայն պատասխանում են երեխաները:

-Մի անգամ մի կրիա բլուրն էր բարձրանում, - սկսում է հայրն իր հեքիաթը, հետո միանգամից լռում է:

-Հետո՞, - հարցնում է երեխաներից մեկը:

-Համբերի՛ր, ժամանա՛կ տուր, որ կրիան գագաթին հասնի:

*****

Երկու մուկ զբոսնում են այգում, և հանկարծ մի չղջիկ է նրանց գլխավերևով անցնում:

-Տեսա՞ր, - ասում է մկներից մեկը, - հրեշտակն անցավ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4636 | 0 | 0
Facebook