Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Որքա՞ն կդիմանա Փաշինյանը

21:29, pazartesi, 04 mart, 2019
Որքա՞ն կդիմանա Փաշինյանը
     Իրականությունից չենք խուսափի: Դեռ որքա՞ն պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխան տա «գարնանային» երիտասարդների փոխարեն: Դեռ որքա՞ն նա կդիմանա միայնակ պայքարելով թե՛ յուրայինների, թե՛ հակառակորդների դեմ: Ըստ էության երկրի վարչապետը բան ու գործը թողած սպասում է, թե իշխանությունից գլուխները կորցրած երեխաներից ով և երբ է սայթաքելու, որ անմիջապես կարգի հրավիրի ու պաշտպանի հասարակության հարձակումից: Ոտքը երկրից դուրս է քաշում ու մի անհամ բան լինում է: Դեռ ինչքա՞ն կդիմանա միայնակ Փաշինյանը: Ընդունելի է այն, որ երիտասարդների մի ստվար զանգված (մյուսները այդ զանգվածի մերձավորներն են) կանգնել է նրա կողքին ճանապարհի ամենասկզբում, մյուսները՝ ավելի պատեհապաշտները, միացել են ճիշտ ժամանակին ու պետք է նրանց շնորհակալ լինել, բայց հնարավոր չէ՞ արդյոք նրանց տեղավորել ոչ տեսանելի տեղերում և թույլ տալ սովորել ու ինքնահաստատվել, մի՞թե պետք է, որ նրանց ինքնահաստատումը լինի հանրայնորեն: Մի՞թե Փաշինյանը մտավախություն չունի, որ այդ նեխած ձվերը կփչացնեն ամբողջ կարկանդակը: Փչացնում են թե՛ հեղափոխության գաղափարախոսությունը, թե՛ համերաշխության ու համբերության մթնոլորտը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2893 | 0 | 0
Facebook