Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«13» թիվը, պատկերավոր ասած, ճախրել է գերմանացի մեծ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ամբողջ կյանքի վրայով

13:23, salı, 26 şubat, 2019
«13» թիվը, պատկերավոր ասած, ճախրել է գերմանացի մեծ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ամբողջ կյանքի վրայով

Նախ` նրա անունը և ազգանունը միավորում են 13 տառ (Richard Wagner): Այս հանճարը ծնվել է 1913 թվականին, մահացել է 1883 թվականի փետրվարի 13-ին: 1861 թվականի մարտի 13-ին Փարիզի «Պելետիե» օպերայում, կատաղի աղմուկ-աղաղակի ու նույնիսկ բախումների մթնոլորտում, տեղի է ունենում նրա «Թանհոյզեր» օպերայի բեմադրությունը (դասական օպերայի սիրահարներին դուր չեն գալիս Վագների նորամուծությունները, իսկ ազգայնական ֆրանսիացիներն այդ ստեղծագործության մեջ գերմանական ազդեցության սպառնալիք են տեսնում. նրանք մեծ աղմուկ են բարձրացնում, որի հետևանքով ստեղծագործությունը խաղացանկից հանվում է): Այս նույն ստեղծագործության երկրորդ բեմականացումը Փարիզում տեղի է ունեցել 1895 թվականի մայիսի 13-ին:

Կոմպոզիտորի վերջին ստեղծագործությունը «Պարսիֆալ» օպերան է եղել, որն առաջին անգամ բեմադրվել է Գերմանիայի Բավարիա երկրամասի Բայրոյթ քաղաքի օպերային թատրոնում, որը կառուցել էր Վագները: Նրա կտակի համաձայն` «Պարսիֆալ» -ն իր մահից հետո երեսուն տարի պետք է կատարվեր միայն Բայրոյթում: 1913 թվականին` կոմպոզիտորի ծննդյան հարյուրամյակի տարում, նրա այս ստեղծագործությունն առաջին անգամ մեծ աշխարհ է «մուտք գործում»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3695 | 0 | 0
Facebook