Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գարեգին Բ-ն խրախուսում է համասեռամոլ և կուսակրոնամերժ հոգևորականներին

Ազատ Խոսք
Basın sekreteri:
Ազատ Խոսք
23:37, pazartesi, 25 şubat, 2019
Գարեգին Բ-ն խրախուսում է համասեռամոլ և կուսակրոնամերժ հոգևորականներին

Որպես նախաբան` մեջբերենք մի հատված 2016 թվականին Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ արված հոգևորականներից մեկի` Վարդգես (Հովհաննես աբեղա) Սահակյանի բաց նամակից.
     «Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին… Եթե հոգևորական ես, եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ…»:
     Վերջերս լուրեր տարածվեցին, թե տարիներ առաջ Գարեգին Բ-ն Էջմիածնի իր նստավայրում ընդունել է աշխարհահռչակ միասեռական երգիչ Էլթոն Ջոնին: Սա առիթ հանդիսացավ համացանցային տիրույթում բուռն քննարկումների և բանավեճերի: Գաղտնիք չէ, որ ներկայիս կաթողիկոսի հետ են կապվում տարաբնույթ սկանդալներ, աղմկահարույց բացահայտումներ: Մամուլը և համացանցը ողողված են Գարեգին Բ-ի դեմ ամենակոշտ հրապարակումներով: Սակայն կա մի թեմա, որը, կարծես, այնքան էլ չի արծարծվում՝ համարվելով փակ և արգելված: Խոսքը համասեռամոլ հոգևորականների մասին է, որոնք, ինչպես պարզվեց, այնքան էլ քիչ չեն Էջմիածնի միաբանությունում:
     2018 թ. օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում պատահած հայտնի դեպքից հետո մեկնաբանությամբ հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ներկայացնելով եկեղեցու դիրքորոշումը նույնասեռականության և սեռական սանձարձակ վարքագիծ դրսևորող անձանց նկատմամբ: Նմանատիպ հայտարարություններով ժամանակին հանդես էր եկել նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն և Գարեգին Բ կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
     Այս առիթով փորձեցինք փոքրիկ հետաքննություն անցկացնել եկեղեցական դասի ներքին խոհանոցում, և ո՜վ զարմանք, հայտնաբերեցինք մեկ տասնյակից ավելի միասեռական եկեղեցականների հրապարակված ցուցակ, որոնց մասին քաջատեղյակ է Մայր Աթոռը, ավելին՝ նրանք իրենց ծառայությունն են իրականացնում հենց Գարեգին Բ կաթողիկոսի և դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանի քթի տակ, և առ այսօր այդ մասին որևէ հերքում չի հրապարակվել ո՛չ Մայր Աթոռի, ո՛չ էլ ամբաստանված եկեղեցականների կողմից: Ինչևէ, այս խմորը դեռ շատ ջուր կխմի:
     Վստահաբար, եթե այդ արվամոլ եկեղեցականները կնոջ հետ հարաբերված լինեին, թեկուզ կուսակրոնության ուխտը դրժելու գնով, ավելի նվազ ծանր մեղք կհամարվեր դա, բայց գոնե հեռու կմնային սոդոմական ախտից և նույնասեռական հայացքներից, որոնք ոչ մի կերպ ընդունելի չեն Աստծո, եկեղեցու և հայ հասարակության մեծ մասի կողմից` անգամ պարզ քաղաքացու, ուր մնաց թե՝ կուսակրոնության ուխտ կատարած հայ եկեղեցականների դեպքում: Նրանց արժե խորհուրդ տալ ևս մեկ անգամ ընթերցել Աստվածաշնչի հանրահայտ Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման պատմությունը և անդրադառնալ իրենց ծնողների կազմած ավանդական ընտանիքի մոդելին:
     Այստեղ արժե հպանցիկ վերհանել նաև այն դառը իրականությունը, որ կուսակրոն եկեղեցականների մեծ մասը դրժել է մարդկանց առաջ Աստծուն տված իրենց ժուժկալության խոստումը, որի արդյունքում ի հայտ են եկել սիրուհիներ, ապօրինի կանայք և երեխաներ: Ուխտադրուժ այդ ոչ կուսակրոն եկեղեցականները այդպես էլ համարձակություն չունեցան՝ խոստովանելու իրենց կատարած մեղքը (ինչպես դա հրապարակավ արեց Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը) և օրինականացնելու իրենց ապօրինի ընտանիքները:
     Այդպիսի կեղծ կուսակրոնների թվում են Գարեգին Բ կաթողիկոսը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը (Կոտայքի թեմի առաջնորդ), Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը (Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ), Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (Վիրահայոց թեմի առաջնորդ), Միքայել եպիսկոպոս Աջապահյանը (Շիրակի թեմի առաջնորդ), Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (Տավուշի թեմի առաջնորդ), Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ), Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (Մայր Աթոռի դիվանապետ), Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ), Կոմիտաս վարդապետ Հովնանյանը (Ֆրանսիայի հայոց թեմ), Խաչատուր աբեղա Կնյազյանը (Սբ. Հռիփսիմե վանքի նախկին վանահայր) և շատ ուրիշներ:
     Վազգեն Ա կաթողիկոսի և նրանից առաջ եղած կաթողիկոսների ժամանակ նույնպես կար այս արատավոր և անբարո երևույթը: Հիշենք միայն Մայր Աթոռի երկարամյա հանգուցյալ լուսարարապետ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանին, որի ապօրինի թոռը՝ Հուսիկը, պատճառ եղավ Մայր Աթոռի նախկին դիվանապետ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի մահվանը: Այդ անչափահաս Հուսիկը, ավազակային հարձակում իրականացնելով Մայր Աթոռի տարածքում, գիշերային ժամին պատշգամբի կողմից մուտք էր գործել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալանի միաբանական սենյակ և մետաղե թավայով հարվածելով նրա գլխին՝ նրան թողել էր անգիտակից վիճակում, ապա գողանալով նրա թանկարժեք իրերը՝ հեռացել էր դեպքի վայրից: Տուժող Պոզապալյան արքեպիսկոպոսը, ով օրեր անց մահացավ կոմայի մեջ, նույնպես ամուսնացած էր ոչ օրինական ճանապարհով: Այս շարքը կարելի է երկարել...
     Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես նախկին, առավել ևս ներկայիս շատ ցածրաստիճան և բարձրաստիճան «կուսակրոն» եկեղեցականներ որքա՜ն են հեռացել Ավետարանի բյուրեղյա ճշմարտություններից, եկեղեցու ուղղափառ վարդապետությունից և քրիստոնեական սրբարար կենցաղավարությունից: Աշխարհիկ հոգով և հավատքից հեռու արժեքներով դաստիարակված ու ճեմարաններում առանց հոգևոր կոչման ձևավորված անունով հոգևորականները միայն աղետ ու պատուհաս կարող են դառնալ հայ եկեղեցու գլխին:
     Իսկ տուժողը դարձյալ ժողովուրդն է, որին չեն կրթել քրիստոնեական արժեհամակարգով, որի պատճառով էլ մնացել է հավատքից զուրկ և ապրում է հեթանոսի այսասերված կյանքով: Վերջում այդ կործանված հոգիների համար հատ առ հատ հաշիվ է պահանջվելու անհոգ և անփույթ եկեղեցականներից, որոնք ամբողջովին կամ մասամբ ձախողել են իրենց հոգևոր առաքելությունը: Վկան` Հայաստանում վխտացող բազմատեսակ աղանդավորական շարժումներն են, աթեիստական և հեթանոսական խմբավորումները...

«Չի կարող լինել միասեռականության քարոզի հանդեպ հանդուրժողականություն». Արշակ եպս. Խաչատրյանը` Շուռնուխի դեպքերի մասին
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5320 | 1 | 0
Facebook