Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի գրոշի կյանք

09:07, perşembe, 21 şubat, 2019
Մի գրոշի կյանք
    
    
    

Թե ժլա՜տ եմ խոսքերիս մեջ

Ու գրածս շատ է շռա՜յլ տխրությամբ,

Կարդա՛ հոգնած ճամփորդի պե՜ս

Ու հեռացի՜ր լռությամբ,


    

Մի՛ հարցրու «Ինչո՞ւ», «Ինչպե՞ս»

Տողս կարդա կրկնակի,

Թե տողումս քեզ չգտնե՜ս

Պիտի զգաս քեզ երջանի՜կ…


    

Դժբախտները չե՜ն հասկացվում՝

Բա՜րդ է նրանց կյանքուղին,

Միշտ արմա՜տն են ծառի փնտրում,

Բայց հայտնվում չոր ճյուղին:


    

Ու թվո՜ւմ է դժբախտ մարդը

Սև ագռա՜վ է կռկռան,

Քանզի տանջող ցա՜վն ու դարդը

Բղավո՜ւմ է բարձրաձայն:


    

Գուցե՞ Տե՜րն է ժլատ եղել՝

Զրկե՜լ մի բուռ հաճույքից,

Կամ… դժբա՜խտն է հրաժարվել

Երջանկության իր հերթից:


    

Քե՛զ է թողել, մեկ ուրիշի՜

Կա՜մ ժամկետն է լրացել,

… Դժբախտ մարդը նմանվում է գրոշի,

Որին կորցրե՜լ, բայց կորուստը

Չե՛ն զգացել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3059 | 0 | 0
Facebook