Մարդը, ով մասնակցել է հայկական հարսանիքին գոնե մեկ անգամ, երբեք չի մոռանա այդ յուրօրինակ արարողությունը:
Բոլոր մշակույթներում էլ հարսանիքը ուրախ և կարևոր միջոցառում է: Հայերը յուրօրինակ սիրով ու նվիրվածությամբ են վերաբերվում այս արարողությանը:
Հայկական հարսանիքը պայծառ և հետաքրքիր արարողություն է, որտեղ գերակշռում են պարերը, ավանդույթները և հետաքրքիր կենացները:
Փեսայի տանի մի փոքրիկ արարողությունից հետո բարեկամները, ծանոթներն ու ընկերները վերցնում են քաղցրեղենով, կոնյակով, կոնֆետներով զամբյուղները և ուղևորվում դեպի հարսի կացարան:
Մեքենաների ազդանշանները փոզոցներում ազդարարում են հարսանիքը. դրանք ուրածության ճիչեր են, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ կարևոր օր է այսօր զույգի համար:
Հարսի կացարան հասնելուն պես փեսայի բարեկամները պարում են մուտք դիմաց՝ զաբյուղները վեր պարզած. Զաբյուղներից մեկում են գտնվում հարսի կոշիկները: Մի հետաքրքիր ավանդույթ կա հարսի կոշիկը թաքցնելու:
Երբ զույգը մոտենում է դռանը, որպեսզի ուղևորվի դեպի եկեղեցի, հարսի փոքրիկ եղբայրը, կամ որևէ այլ բարեկամ դանակ է պահում դռան վրա՝ թույլ չտալով նրանց դուրս գալ: Դանակը մի կողմ է տարվում միայն այն դեպքում, երբ մի սիմվոլիկ գումար են տալիս տղային:
Այնուհետև զույգը՝ հյուրերի հետ միասին ճանապարհվում են դեպի եկեղեցի՝ Աստծո օրհնությամբ միավորելու ու հաստատելու իրենց սերը:
Հիմնական գործողությունների շարանը կատարվում է փեսայի տան դիմաց՝ ափսեներ կոտրելը, հարսին ու փեսային մեղր կերակրելը, նրանց ուսերին լավաշ դնելը, երածշտության տակ պարելը և այլն:
Արարողությունը շարունակվում է ռեստորանում:
Հարսանեկան արարողության հիմնական գործող անձինք
Հարսանիքի գլխավոր հյուրերն են քավորն ու քավորկինը, ազաբ բաշին և հարսանքույրը:
Թամադան հետևում է, որ գավաթները միշտ լցված լինեն, կենացներն անպակաս լինեն, խաղերն ու պարերն էլ զվարծացնեն հյուրերին:
Հարսանեկան ձևավորումը Հայաստանում
Հարսանեկան ձևավորումը հարսանեկան արարողության ամենապատասխանատու կետերից է, հետևաբար պետք է վստահել միայն պրոֆեսիոնալներին: Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը պատրաստ է ստանձնել Ձեր հարսանեկան արարողության ձևավորման հաճելի պարտականությունը:
Վստահեք մեր պրոֆեսիոնալներին և երջանիկ եղեք: