Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշխարհի ամենաարտասովոր հյուրանոցները

Ani
Yazar:
Ani
09:44, perşembe, 14 şubat, 2019
Աշխարհի ամենաարտասովոր հյուրանոցները


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Աշխարհը լի է արտասովոր և հետաքրքիր հյուրանոցներով, որոնք արժանի են Ձեր ուշադրությանը:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի մի քանի հետաքրքիր հյուրանոցներ՝

1. Պարկուճային հյուրանոց, Նիդերլանդներ

Այս պարկուճները սկզբնապես եղել են ծովեզերքից դուրս գտնվող նավթային տարաներ, սակայն այժմ հյուրանոցային սենյակներ են, որտեղ կարող եք անցկացնել ձեր հանգիստը: Հյուրանոցի ինտերիերը այնքան հին չէ, որքան նրա արտաքին տեսքն է: Կան մի քանի սենյակներ և նրանցից յուրաքանչյուրն ունի իր օժանդակ քիմիական զուգարանը:


    

2. Դաս Պարկ հյուրանոց, Ավստրիա

Այս հյուրանոցային սենյակները իրենցից ներկայացնում են կոյուղաջրերի խողովակների առանձին մասեր: Այս անսովոր հյուրանոցային սենյակները շատ փոքր են և միակ բանը, որ կարող եք այստեղ գտնել Ձեր մահճակալն է և փոքրիկ սեղան դրա կողքին: Հյուրանոցային սենյակի կլոր պատը ծածկված է տարատեսակ նկարներով:


    

3. Սառցե հյուրանոց, Շվեդիա

Սառցե հյուրանոցը 1990–ականների սկզբին ստեղծվել է ճապոնական արտիստների աշխատանքների ցուցադրության համար, իսկ այժմ այն դարձել է պարտադիր այցելության վայր աշխարհի զբոսաշրջիկների համար:


    

4. Կախարդական լեռնային հյուրանոց, Չիլի

Այս շշմեցուցիչ հյուրանոցը ողջունում է իր հյուրերին մեծագույն հարգանքով: Հյուրանոցի ներսում կգտնեք 13 նրբաճաշակ ձևավորմամբ սենյակներ: Հյուրանոցից դուրս կարող եք հիանալ տանիքից հոսող արտառոց ջրվեժով:


    

5. Պոսեյդոնի անդրջրյա առողջարան, Ֆիջի

Կան մարդիկ, որ հավատում են անդրջրյա կյանքին և այս հյուրանոցը եկել է ապացուցելու, որ Պոսեյդոնը ստեղծել է հրաշալի աշխարհ ջրի տակ: Սենյակները ապշեցուցիչ են և նրանց արժեքը կազմում է մեկ անձը 30.000 դոլար:


    

6. Գաճաճների բալադը, Բելգիա

Այս հյուրանոցը իրոք նախատեսված է գաճաճների համար. ամեն բան կարծես հեքիաթից լինի: Հյուրանոց մտնելիս Ձեզ կթվա, թե Սպիտակաձյունիկն եք:


    

Եթե այժմ Հայաստանում եք և փնտրում եք արտասովոր և հարմարավետ հյուրանոց, ապա այցելեք Messier 53 հյուրանոցը, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հենց սրտում:

Kaynak: Messier53
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4391 | 0 | 0
Facebook