Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մարդու աղքատությունը առաջին հերթին այ այստեղ է

04:14, çarşamba, 13 şubat, 2019
Մարդու աղքատությունը առաջին հերթին այ այստեղ է

ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է և առավոտն ինքը սկսել է նրա հայտնի «Ծառերը» ստեղծագործությունից մեջբերմամբ:

Նա նշեց, որ հատուկ է դա արել, որովհետև աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլ նաև հոգեբանական, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի, ինչի մասին և ահազանգել է Հրանտ Մաթևոսյանը:

«Մարդու աղքատությունը առաջին հերթին այ էստեղ ա», - ասաց Ն.Փաշինյանը՝ ցույց տալով գլուխը:

Ըստ նրա՝ քանի դեռ մարդն իր ուղեղում չի հաղթահարել աղքատությունը, ինչքան փող էլ տաս, չի հաղթահարի:

Նա կրկնեց Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից իր նշած հատվածն ու հայտարարեց, որ իրենց նպատակն է, որ ՀՀ քաղաքացին հաղթահարի տնտեսական խեղճությունն այնպես, ինչպես հաղթահարել է քաղաքական խեղճությունը.

Իսկ տնտեսական խեղճությունը պետք է հաղթահարել աշխատելով։ Աղքատ մարդուն նյութական և սոցիալական որոշակի օգնություն տրամադրելով, հարցը չի լուծվելու, նա նույն աղքատն է մնալու։ Աշխատունակ մարդը աղքատությունը, խեղճությունը պետք է հաղթահարի աշխատելով և սեփական գումարը վաստակելով։ Կառավարության խնդիրը այս առումով աշխատանքի և բարենպաստ սոցիալ-տնտեսական միջավայրի ստեղծումն է։

«Դա է տնտեսական հեղափոխությունը» ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3330 | 0 | 0
Facebook