Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հին աշխարհի զորավարներն ու միապետերն ինչպես են քողարկել իրենց ծրագրերը

12:19, pazar, 10 şubat, 2019
Հին աշխարհի զորավարներն ու միապետերն ինչպես են քողարկել իրենց ծրագրերը

Մ.թ.ա. 534 – 509 թվականներին գահակալած Հռոմի վերջին (յոթերորդ) թագավորը՝ Տարքվինիոս Գոռոզը, գրոհով չի կարողանում գրավել Հռոմից 20 կիլոմերտր հեռավորության վրա գտնվող Գաբիի քաղաքը և որոշում է խորամանկություն գործի դնել:
     Նրա կրտսեր որդին՝ Սեքստուսը, հոր հանձնարարությամբ, որպես Տարքվինիոսից նեղացած ու գաբիիացիներին ծառայելու պատրաստ զինվորական, ներկայանում է քաղաքի ղեկավարությանը և որոշակի ժամանակ անց այնտեղ իշխանության է հասնում: Հորից հետագա գործողությունների ցուցումներ ստանալու համար նա սուրհանդակ է ուղարկում Հռոմ: Որոշած լինելով սպանել գաբիիացիների բոլոր ղեկավարներին, բայց չցանկանալով նույնիսկ որդու սուրհանդակին վստահել իր մտադրությունը, Տարքվինիոսը ոչինչ չի պատասխանում սուրհանդակին. ընդամենը զբոսնում է այգում ու ճիպոտով թռցնում ամենաբարձրահասակ խաշխաշների գլխիկները: Սուրհանդակը վերադառնում է Սեքստուսի մոտ ու հայտնում, որ Տարքվինիոսը ոչ մի պատասխան չի տվել, ընդամենը կտրել է բարձրահասակ խաշխաշների գլխիկները: Որդին կռահում է հոր մտադրությունը՝ սպանել բոլոր նշանավոր գաբիիացիներին: Նա տարբեր եղանականերով կատարում է հոր հանձնարարությունը, որից հետո Տարքվինիոսը հեշտությամբ գրավում է քաղաքը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3888 | 0 | 0
Facebook