Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարկ կլինի մի տասը տարի էլ սպասել. հոգեբան

10:32, pazar, 10 şubat, 2019
Հարկ կլինի մի տասը տարի էլ սպասել. հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ցուցանիշները խոսում են այն մասին, որ ժողովրդի վստահությունը Նիկոլ Փաշինյանի թիմի նկատմամբ չի մարել:
    
     Բացի այդ, նման բարձր տոկոսները խոսում են նաև այն մասին, որ ժողովուրդը բավականին վախեցած է հին ուժերի վերադարձից, այդ պատճառով էլ ընտրությունների արդյունքների միջև տարբերությունը բավականին մեծ է:


     « «Իմ քայլը» դաշինքին 70 տոկոս ձայն տալու փաստը խոսում է նաև նախորդ իշխանությունների նկատմամբ այն խորը ատելության մասին, որը կա ժողովրդի մոտ: Ինչ վերաբերում է ՀՅԴ–ին, ապա իրենց նույն պատճառով չընտրեցին: Նոր կուսակցություններին տրված քիչ ձայներն էլ խոսում են այն մասին, որ ժողովուրդը նրանց կա՛մ դեռ չի ճանաչում, կա՛մ չի վստահում: ԲՀԿ–ի հավաքած ձայները խոսում են այն մասին, որ կուսակցությունը Ծառուկյանի շնորհիվ իր կայուն տեղն ունի քաղաքական դաշտում: Բացի այդ, ԲՀԿ–ի շարքերում կան դեմքեր, որոնց ժողովուրդը հարգում է: Այս ընտրությունների ժամանակ պարզ դարձավ նաև, որ ԲՀԿ–ն կարողանում է պահել թիմը», – ասաց Ս. Խուդոյանը:


     Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին՝ հոգեբանը նշեց, որ նրանց հաջողվել է շահել ժողովրդի վստահությունը: Ինչ վերաբերում է ձևավորվելիք խորհրդարանի բացասական կողմին, Ս. Խուդոյանի կարծիքով վատն այն է, որ ըստ էության ընդդիմություն չի լինելու:
    
     Շարունակությունը՝ աղբյուրի հղումով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3103 | 0 | 0
Facebook