ՄԱՐԻԱՄԻ ՆԱՄԱԿԸ
Մարիամը 14 տարեկան է, տառապում է նյարդային համակարգի պարարիչ հիվանդությամբ։ Սովորում է Նոր-Նորքի թիվ 17 հատուկ դպրոցում։ Նա ապրում է սոցիալապես անապահով ընտանիքում։
Մարիամիկը նաև ստեղծագործում է, ունի շատ մեծ ու փխրուն հոգի։Նրա մայրը` տիկին Մարգարիտան պատմում է, թե ինչպես է Մարիամը նրան նամակներ գրում այն ժամանակ, երբ կողք-կողքի նստած են լինում ու աղջնակը փորձում է մորից նամակով ներողություն խնդրել անցիալում կատարած վատ արարքների համար։
Աղջնակի երազանքն է, որ շուտ ապաքինվի, (սակայն անհնարին թվացող երազանք է կարծես) …
Նա նաև սիրում է երաժշտություն լսել` հատկապես Սիլվա Հակոբյանի երգերն է նախընտրում, ասում է. «Չեմ սիրում տխուր երգեր, որովհետև մամաս լացում է, իսկ ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես է մաման լացում, ես շա՜տ եմ սիրում իրեն…» ։
Հույսի Կամուրջ հասարակական կազմակերպությունը (հկ) Գորիս քաղաքում հաշմանդամ մարդկանց կազմակերպած միջոցառման ժամանակ Մարիամիկին մրցանակ է շնորհել` անվասայլակի տեսքով։
Այս ընտանիքին մեծ օգնություն է ցուցաբերել նաև Շենգավիթի շրջանի Ազատամարտ վետերանների միասնությունը։
Հաշմանդամ մարդը ապրում է մեր կողքին, ուստի լավ կլինի, որ նրանց չտարանջատենք հասարակությունից։