Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեկնարկել է գերմանական Կառլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի 2019-2020թթ. «Արդյունավետ կառավարում» ծրագրի հայտերի ընդունումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 18-ն է:

11:57, pazartesi, 14 оcak, 2019
Մեկնարկել է գերմանական Կառլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի 2019-2020թթ. «Արդյունավետ կառավարում» ծրագրի հայտերի ընդունումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 18-ն է:

2019-2020 ուսումնական տարվա մրցույթն արդեն մեկնարկել է: Տարիներշարունակ քոլեջը աջակցում է նվիրյալ առաջնորդներին՝ իրականացնելունորարարական, բարեգործական ծրագրեր: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի ևՈւկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:

Կառլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի «Արդյունավետ կառավարում» ծրագիրը միամյամասնագիտական ուսուցման ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված ենկառավարման, բիզնեսի և քաղաքացիական հասարակության մեջ և բարեգործականծրագրեր իրականացնելու գործում: Քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքումմասնակիցները երեք անգամ մասնակցում են սեմինարների և իրականացնումիրենց սեփական արդյունավետ կառավարման ծրագիրն իրենց իսկ հայրենիքում: Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը Ռոբերտ Բոշ հիմնադրամի ծրագիրնէ, որը համագործակցում է արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության հետ: (DGAP)

Ծրագրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ` պրոֆեսորԳյունթեր Ֆերհոյգենը:

Սեմինարը ընթանալու է գերմաներենով:


    

Քոլեջը մասնակիցներին առաջարկում է.

Լավ կառավարման, ենթակառուցվածքային համագործակցության և նորարարության կառավարման վերաբերյալ ակադեմիական ու պրակտիկ ուղղվածության դասընթացներ, քաղաքականության, տնտեսության և հասարակական կազմակերպությունների մասին բացառիկ պատկերացումներ, միջազգային կապերի ամրապնդում և փորձի փոխանակում այլ կազմակերպությունների հետ, վերապատրաստում, սեփական ծրագրերի կառավարում և նորարարական հմտությունների ձեռք բերում, ինչպես նաև ծրագրի կառավարման նոր հմտություններ, փորձառու ղեկավարի աջակցությամբ սեփական կառավարման նախագծի իրականացում:


    

Գեորդելեր քոլեջի, ինչպես նաև ծրագրին դիմելու վերաբերյալ այլ տեղեկություն կարողեք գտնել https://www.bosch-stiftung.de/de/projekt/carl-friedrich-goerdeler-kolleg-fuer-good-governance կայքէջում:

Ծրագրի համակարգողներ Հայաստանում`

Գայանե Սահակյան (+37493 03-77-11)

Արմինե Խաչատրյան (+37477 77 00 36)

E-mail: goerdeler-kolleg-am@dgap.org
    
Շարունակությունը սկզբնաղբյուրում` http://xosq.am/article/177

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5005 | 0 | 0
Facebook