Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՇՏԱՊ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ...

16:30, pazar, 13 оcak, 2019
ՇՏԱՊ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ...

Հայաստանը սովետի տարիներին ռազմարդյունաբերության բնագավառում ուներ բարի համբավ: Ինքս, այդ տարիներին աշխատելով այդպիսի ուղղվածության գործարաններից մեկում, որպես ինժեներ, բազմիցս եմ լսել պետպատվերին հետևող ռուս գեներալներից, որ սովետի հանրապետություններից Հայաստանը իր որակյալ արտադրանքով և մասնագետներով 3-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից և մերձբալթյանհանրապետություններից հետո, իսկ որոշ արտադրատեսակներում էլ ունի մոնոպոլ դիրք:

Նրանց ասածները փաստվեցին, երբ 88-ից հետո սկսվեցին գործադուլները և սովետական պրոպագանդան ՎՐԵՄՅԱՈՎ եթեր էր տրամադրում սիբիրյան ռազմարդյունաբերական գործարանների բանվորներին, որոնք պարզ ասում էին, որ մեր գործադուլների պատճառով Հայաստանից չեն կարողանում ստանալ մի քանի կոպեկ արժողության կոնդեսատորներ, դրոսսելներ, որպեսզի մի քանի միլիոն ռուբլի արժողության իրենց համակարգերը ավարտեն և վաճառեն... Այո, մեր մի քանի կոպեկ արժողությամբ կոմպլեկտացիոն դետալները ոսկու գին ունեին...

Իսկ մեր գործարանը, օրինակ, արտադրում էր ES1045 հակաօդային պաշտպանության համար նախատեսված համակարգ, որի արժեքը նույնպես մի քանի միլիոն ռուբլի էր... Տեղյակ եմ նաև, որ մեր մասնագետների արտադրանքները օգտագործվում էին և՛ տիեզերագնացության, և՛ օդագնացության, և՛ նավաշինության, և՛ ընդհանրապես բարձր տեխնոլոգիաներ պահանջող ոլորտներում...

Ասածս ինչ է??? Շտապ հարկավոր է ստեղծել Ռազմարդյունաբերության նախարարություն՝ կրճատելով անիմաստ նախարարությունների ծախսերը, և գումարները ուղղորդել այս ոլորտի զարգացմանը... Ճիշտ է, շատ մասնագետներ անցել են այլ ոլորտ աշխատելու կամ լքել են Հայաստանը, և կապը կորել է այդ երբեմնի զարգացած «» , բայց միևնույն է կյանքն է ստիպում լուրջ վերաբերվել այդ ոլորտի զարգացմանը, քանի որ այն կբերի նոր աշխատատեղեր, կխթանի գիտության զարգացմանը, իսկ որոշ բարձրագույն կրթական հաստատությունների գոյությունն էլ կիմաստավորվի...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3837 | 0 | 0
Facebook