Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիմնային փոփոխություններ են անհրաժեշտ

Մհեր
Yazar:
Մհեր
22:26, cumartesi, 12 оcak, 2019
Հիմնային փոփոխություններ են անհրաժեշտ

Առաջարկում եմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների (նախարարներ, մարզպետեր) նշանակման մեջ մտցնել փոփոխություն.
     Բազմաթիվ պաշտոնյաներ սկսած 1991 թ.-ից մինչ այսօր զբաղեցնում են պաշտոններ, որոնցում չունեն մինիմալ գիտելիք։ Նույն պաշտոնյաները փորձում են առաջացած խնդիրը լուծել՝ տեղակալներ և խորհրդականներ նշանակելով այնպիսի մարդկանց, որոնք տիրապետում են տվյալ ոլորտին ու ունեն բարձր գիտելիքային շեմ։ Սակայն բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ տեղակալները կամ խորհրդականները, օգտվելով իրենց վերադասի չիմացությունից, տվյալ ոլորտում իրականացնում են հիմնային փոփոխություններ՝ միևնույն ժամանակ սխալ զեկույց ներկայացնելով։ Իսկ սա դառնում է հանրային դժգոհությունների առիթ։
     Այս ամենից խուսափելու և խնդիրը հիմնավոր ու վերջնական լուծելու համար առաջարկում եմ ստեղծել հատուկ հանձնաժողով, կազմված անկուսակցական անդամներից։ Հանձնաժողովի անդամների թիվը պետք է լինի 8-10։ Հանձնաժողովի ամեն անդամ պետք է անցած լինի մեծ քաղաքական ճանապարհ, զբաղեցրած լինի պետական պաշտոններ։ Հանձնաժողովը կունենա նախագահ և որ ամենակարևորն է՝ հոգեբան։ Այնուհետև նախարար կամ մարզպետ նշանակվելու համար համապատասխան քննություն կնշանակվի՝ բանավոր և գրավոր։ Նշանակված քննություններից առաջ և հետո հոգեբանը անհատական զրույցներ կունենա թեկնածուների հետ։ Այս ամենից հետո վերջնական որոշում կկայացվի հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի նախագահը կհաստատի իր ստորագրությամբ։ Թեկնածուն նախարարի կամ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո տարին մեկ անգամ կանցնի վերապատրաստում, որը աչքի կանցկացվի հանձնաժողովի և անկախ դիտորդական համապատասխան մասնագիտություն ունեցող անհատի (ներ) ի կողմից։
     Իհարկե պետական միջոցների անտեղի մսխումից խուսափելու համար՝ հանձնաժողովը կստանա ժամանակավոր բնույթ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2751 | 0 | 0
Facebook