Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Համազգային մոբիլիզացիայի կոչ, ի աջակցություն ՀՀ վարչապետի՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության և հզորացման

11:47, perşembe, 10 оcak, 2019
Համազգային մոբիլիզացիայի կոչ, ի աջակցություն ՀՀ վարչապետի՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության և հզորացման
    
    

Հարգելի հայրենակիցներ, վերջին ժամանակներում, Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց բանակի դեմ գործած տարբեր հանցանքների մեջ մեղադրվող կալանավորված անձինք, իրենց համար գրոշներ հանդիսացող տարբեր չափերի գրավների դիմաց ազատ են արձակվում: Սա իհարկե ցավալի փաստ է: Եվ ցավոք բացառված չէ, որ նույնը կարող է պատահել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դեպքում, ինչը հղի է շատ լուրջ ու ծանր հետևանքներով՝ հակահեղափոխական ալիքի բարձրացմամբ, հակահեղափոխական պայքարի սաստկացմամբ ու երկիրը երկու հակադիր բևեռների բաժանելով: Հետևանքներ, որոնք կարող են ցնցել մեր պատերազմող երկրի ալեկոծվող քաղաքական դաշտը, ինչից իհարկե կօգտվի նաև թշնամին՝ մարտական լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար: Այդ ամենի դեմն առնելու միայն մեկ միջոց ենք տեսնում և այդ միջոցը համաժողովրդական մոբիլիզացիան է, նոր հանրահավաքը՝ ի պաշտպանություն վարչապետի ու նորընտիր կառավարության, որով կապացուցենք ամբողջ աշխարհին ու մեր ներքին թշնամուն, հակահեղափոխական բոլոր ուժերին և մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ աշխարհի տարբեր վայրերում սադրանքներ հրահրողներին, որ վճռական ենք տրամադրված հեղափոխական պայքարի շարունակման ու հաղթական ավարտին հասցնելու հարցում և ոչ մի օտար ուժի թույլ չենք տա միջամտել մեր երկրի ներքին գործերին: Թույլ չենք տա սադրանքներ հրահրել աշխարհի որևէ երկրում ապրող հայկական համայնքի դեմ ու հարկ եղած դեպքում բոլոր հայերը միասնաբար կկանգնեն ցանկացած երկրում խնդրի առաջ հայտնված հայկական համայնքի կողքին, լինի դա Ղազախստանի, Արգենտինայի, Ավստրալիայի, թե որևէ այլ երկրի հայկական համայնքը: Ցանակացած հակահայ հայտարարություն կամ քայլ պետք է արժանացնենք համաժողովրադական հուժկու արձագանքի՝ հետագայում դրանք բացառելու համար:

Հարգանքներով՝ ՄՀԱ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն: .10.01.2019թ.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3784 | 0 | 0
Facebook