Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ոճիր և պատիժ

Gri maldi
Yazar:
Gri maldi
00:29, cuma, 04 оcak, 2019
Ոճիր և պատիժ

Ես փոշիացա վերջնականապես.. հիշում եմ թուլության ակնթարթները ու աննորմալ նյարդային դող է պատում մարմինս: Մենակությունս ի վերջո հաղթեց ինձ ու բթացրեց գիտակցությունս… ավելորդ է վերլուծել կատարվածը (բայց միթե իմաստ կա վերլուծել), բայց կանխել գործողությունների հետագա զարգացումը?… չէ, այդ չեմ ուզում (սխալվել եմ ուզում.. քո գրկում): Աչքերիդ մեջ նայել չեմ կարողանում..ամոթից չէ.. որ հայացքիդ մեջ չփնտրեմ նույն գիշերվա կրակը ու չբռնկվեմ նորից քո գրկում վառվելու կրակով, չտեսնեմ նույն ցանկությունը քո նայվածքի մեջ.. փախչել եմ ուզում, բայց նորից հայտնվում եմ նույն անդունդի եզրին, որն ամենուր քեզնով է պատնեշված.. անզգա մարմինս քեզ մոտ է ուզում.. սառը հոգիս քո տաք գրկում ջերմանալու հուսահատ քայլեր է անում..
     Շարունակվող այս կռիվը ինձ սպառում է. ես չեմ կարողանում հասկանալ, ինչից է, որ հայացքիդ մեջ փնտրում եմ ինչ-որ սփոփող ակնարկ, բայց խուսափում եմ աչքերիցդ…
     Արդեն ուշ է կանգ առնելու համար.. ես (մենք) չափազանց հեռուն եմ գնացել: Այլևս անհնար է փոխել ներկան, ես իմ միայնությոնն ու մենակությունը խեղդում եմ քո գրկում, քո թևերի մեջ, իմ դատարկությունը լցնում եմ քեզնով..
     Ինչքան կշարունակվի այս անհասկանալի ցնորքը.. կիրքը քո հանդեպ ինձ ուժասպառ է անում..
     Մի տեսակ դատարկ է թվում ամեն ինչ, գիշերներն ավելի երկար են առանց քեզ ու անվերջանալի խավարը դառնությամբ է լցնում սենյակը.. Ես համակերպվել եմ քո ներկայությանը իմ կյանքում, ու սարսափելի է իմ համար հիմա.. զգում եմ, որ կարոտ է ծնվում ու եթե շարունակվի հասունանալ այն, պատնեշը կփլվի ու վերջնականապես անդունդը կգլորվեմ..
     Ինձ խելագարության աստիճանի են հասցնում քո հպումները, ու ինչքան հաճախակի են դառնում դրանք, այնքան ավելի եմ խճճվում արարքներիս մեջ..

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3372 | 0 | 0
Facebook