Սիրելի հայրենակիցներ, Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ. Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Յուրաքանչյուր Ամանոր` նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում` լի հույսերով և ապագայի հանդեպ լավատեսությամբ: Թող գալիք 2019 թվականը լինի արարման ու ստեղծագործական վերելքների, չիրագործված հույսերի իրականացման և ձեռքբերումների, խաղաղության և հաղթանակների տարի: 2019 թվականը Հայաստանի հանրապետության համար լինի առաջընթացի ու տնտեսական նվաճումների տարի: Թող հայ զինվորը իր պարտքը կատարի բացառապես խաղաղ երկնքի ներքո: Կրկին շնորհավորելով ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություն, ամենայն բարիք և թող իրականանան նոր տարվա հետ կապված բոլոր բարի ցանկությունները:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյան
[vid:0]