Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«» ծրագրի շրջանակում

12:57, perşembe, 27 aralık, 2018
«» ծրագրի շրջանակում

Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտները, /ուսուցիչ՝ Ս.Ավագյան/ մասնակցել և իրականացրել են etwinning միջազգային կրթական ծրագրի շրջանակներում «Սուրբ ծննդյան նամակագրություն» և «Զարդարիր տոնածառը քո պատրաստած խաղալիքներով» ծրագրերին: Երկու ծրագրերի իրականացմանը մասնակցել են 20 աշակերտներ: Նամակագրությունը կատարվել է Հունաստանի Պիրեուս քաղաքի ավագ դպրոցի հետ, իսկ տոնական խաղալիքների պատրաստումը՝ Ռումինիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի և Սերբիայի դպրոցների հետ: Աշակերտները փոխանակեցին նամակները և նվերները: Կրթական ծրագրերը հետաքրքիր են, քանի որ զարգացնում են ոչ միայն ստեղծագործական միտքը, այլև նպաստում են ինքնարտահայտմանը՝ ստեղծագործության միջոցով: Ի դեպ, նամակագրությունն ավելի հետաքրքիր դարձավ, երբ պարզվեց, որ խմբում կան 8 հայ երեխաներ, ովքեր վերջին 10 տարում առաջին անգամ հայերեն նամակ էին գրել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2720 | 0 | 0
Facebook