Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամանորյա եւ Ս.Ծննդյան ջերմագին շնորհավորանքներ եւ մաղթանքներ հայ ժողովրդին՝ աշխարհի չորս ծագերում

03:18, perşembe, 27 aralık, 2018
Ամանորյա եւ Ս.Ծննդյան ջերմագին շնորհավորանքներ եւ մաղթանքներ հայ ժողովրդին՝ աշխարհի չորս ծագերում

Ամանորյա եւ Ս.Ծննդյան ջերմագին շնորհավորանքներ եւ մաղթանքներ հայ ժողովրդին՝ աշխարհի չորս ծագերում


    

    

Հայաստան աշխարհում թե’ Արցախում, Ջավախքում թե’ Սփյուռքում ապրող մեր քույրերին եւ եղբայրներին մաղթում ենք ապագայի երջանկաբեր ու բերրի օրեր, իղձերի իրականացում, հարատեւ խաղաղություն եւ երջանկություն: Աշխարհին մաղթում ենք պատերազմների ու արհավիրքների ավարտ, խաղաղություն եւ ամենուր արդարության հաստատում: Մաղթում ենք, որ բարու եւ չարի հավերժ պայքարում, 2019 թվականը լինի
     բեկումնային տարի, երբ չարն ու չարակամությունը, շահն ու շահամոլությունը կվերանան եւ աշխարհը կթեւակոխի մի նոր ժամանակաշրջան, ուր այլեւս չեն լինիպատերազմներ ու արհավիրքներ, անարդարություններ
     ու բռնություններ... եւ խաղաղություն, ազատություն եւ արդարություն կտիրի համայն աշխարհում: Ամեն նոր տարի յուրաքանչյուր անհատի ու ազգի համար ունի իր ուրույն բույրը, ուրույն իմաստն ու խորհուրդը, ուրույն
     սկիզբն ու ընթացքը: 2019 թվականի այս Նոր տարին ողջ հայության համար նշանակալի է եւ խոստմնալի. յուրաքանչյուրի մոտ լուսավոր տեսլական, ապագայի նկատմամբ աներեր հավատք եւ մարտահրավերներին վճռականությամբ դիմակայելու միասնական կամք եւ կարողություն: Անցնող 2018 թվականը Հայաստանի եւ հայության համար թավշյա հեղափոխության տարի էր, տարի, որը պատմության մեջ հիշատակվելու է, որպես նոր վերածնունդի տարի, ազատության եւ ինքնիշխանության տարի, ազգային զարթոնքի, ժողովրդի կամքի դրսեւորման եւ հաստատման տարի, համերաշխության եւ սիրո տարի՝ երբ առանց մի կաթիլ արյան, յուրաքանչյուրը
     կատարեց իր հեղափոխական քայլը եւ «իմ քայլը» երգերի հաղթական ու զրնգուն դոփյունների ու ծափերի ներքո քանդեց անարդարությունների ու կապանքների պատնեշները... եւ այժմ հաղթական քայլերով շարժվում է դեպի վառ ապագա: 2018 թվականի հայկական թավշյա հեղափոխությամբ, աշխարհը տեսավ ու ճանաչեց հայ ժողովրդի միասնական կամքի ուժն ու նրա դրսեւրման ինքնատիպ մարդկայնությունը:
     Աշխարհը նաեւ հայ ժողովրդի կողքին հիշատակեց, մեծարեց ու իր հարգանքի տուրքը մատուցեց Շառլ Ազնավուրին՝ այս մեծ մարդու եւ մեծ հայի կյանքից հեռանալը համարելով մեծ կորուստ աշխարհի համար:
     Այժմ, թե' Հայաստանում եւ թե' Սփյուռքում ու ամեն ուր, երբ հայ ժողովուրդը ապրում է իր անշրջելի հաղթանակով, մաղթում ենք, որ նոր իշխանությունները, նոր Ազգային Ժողովը ու նոր ձեւավորվող կառավարությունը ժողովրդի հետ միակամ ու աներեր լծվեն երկրի շինարարության ու կառուցման սրբազան գործին: Հարկավոր է ի մի բերել հայության ողջ ներուժը եւ խելամիտ ու գիտակից մոտեցումներով երկրի ու ժողովրդի բարգավաճման ու զարգացման համար մշակել լավագույն ծրագրերը: Դժվարություններն ու խոչընդոտները բազմաթիվ են, իսկ միջոցներն ու հնարավորությունները սահմանափակ, սակայն չկա սահմանափակություն, երբ
     առկա է կամք եւ ցանկություն: Ամանորյա այս ուրախ առիթով մեր խոսքը ուղղելով Սփյուռքի մեր հայրենակիցներին մաղթենք, որ սա լինիԱվետյաց երկիր վերադառնալու եւ այն շենացնելու ու լրացնելու երջանիկ տարեսկիզբը: Ամանորյա մեր այս տարվա ուղերձում հատուկ նշանակությամբ ենք ցանկանում շեշտել հայրենի նոր իշխանություններին ուղղված մեր անվերապահ շնորհավորական մաղթանքներն ու ցանկությունները եւ ամենայն անկեղծությամբմաղթել, որ նրանք բոլոր հարթակներում ի զորու լինեն կատարելու հեղափոխությաննպատակները եւ ամենայն իմաստությամբ մեր ժողովրդին առաջնորդելու դեպի վառ ապագա եւ երջանկություն:
     Եվրոպայի Հայերի Համագումարը լիահույս է, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ իշխող կլինի իրավունքի գերակայությունը, արդարությունն ու ազատությունը, ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը, երկրի բարգավաճումն ու զարգացումը: Առողջապահությունն ու կրթությունը հասանելի կլինեն բոլորի համար, կապահովվի աշխատանքի իրավունքն ու սոցիալական արդարությունը...
     կծաղկի ազգային մշակույթը, կծաղկի տնտեսությունը, կվերանա աղքատությունը, կկազմակերպվի ներգաղթը: Հույսով ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու կապերը իրենց ողջ բազմերանգությամբ կգտնեն հարմարագույն իրականություն դարձնելու բազմադարյան մեր երազանքներն ու իղձերը: Նոր տարվա այս շեմին կրկին անգամ հայրենի բնակչությանը մաղթում ենք երջանկություն, Արցախին մաղթում ենք հաղթանակի ամրապնդում, Ջավախքին իր ազգային իրավունքներին հասնելու միասնականություն, սփյուռքահայությանը մաղթում ենք համախմբում եւ կազմակերպվածություն: Աշխարհին մաղթում ենք խաղաղություն եւ կայունություն:
     ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
     26 դեկտեմբեր 2018թ.
     Շվեդիա, contact@aaeurop.com

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4912 | 0 | 0
Facebook