ԱՐՋՆ ՈՒ ՀՀ ՝՝ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ՝՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Հյուսիսային Սպիտակ արջի կշիռը կարա հասնի մինչև 680 կգ - ի, որից միջինը՝ 250 կամ ավել կիլոգրամ, էդ մորթու տակ կուտակած ճարպային հյուսվածքնա: Էդ ամբողջ ճարպը սպիտակ արջի համար էներգիայի աղբյուրա ու միաժամանակ ջերմամեկուսացման ֆունկցիա ունի: Արջը էդ ճարպը կուտակումա սնվելով, որի համար իրա ամբողջ կյանքը անցնումա որս անելով, քանի որ էդ ճարպաշերտիցա կախված իրա ամբողջ ֆիզիկական գոյությունը: Եթե որսը չհաջողեց, կամ քիչ հանդիպեց, արջը ֆիզիկապես աստիճանաբար թուլանումա, իսկ վերջում դառնումա կմախք ու սատկումա սովից: Մարդն էլա ըտենց: Եթե մարդը ուզումա առողջ ու ուժեղ ըլնի, ապա էդ պայմանի համար պետքա լավ ու ճիշտ սնվի: Մարդու օրգանիզմը արջի նման չի կառուցված, որ մի քանի անգամվա սննդի ընդունելուց կարգին յուղոտ բաներ ուտի, որ ձմեռը, առանց ուտելու ապրի: Թե արջի, թե մարդու օրգանիզմ ավել չափով մտած սննդամթերքը ճարպահյուսվածքնա ավելացնում: Բայց մարդու օրգանիզմը արջի նման չի կարա մեծ քանակությամբ ճարպ կուտակի, քանի որ նման բեռը ֆիզիկապես շատ ծանրա անդրադառնում մարդու սիրտ - անոթային, շնչառական, հենաշարժողական ու մնացած բոլոր համակարգերի վրա: Մարդը էքստրեմալ պայմաններում արջի նման չի ապրում, բացի էդ էլ լրիվ այլա նրա ու արջի նյութափոխանակության աստիճանը: Հյուսիսում բնակվող արջերին ճարպը պետքա քանի որ ցուրտ պայմաններում օրգանիզմը իրա ջերմակարգավորման համար ավելի շատա կալորիաներ ծախսում, քան որ պետքա էդ ծախսի հարավային տաք պայմաններում: Հաղզվադեպ, բայց եթե հարցը վերաբերումա կյանքին ու մավանը, ապա արջը դառնումա լեշակեր ու անգամ ուտումա իրա սատկած ցեղակցի լեշը: Սպիտակ էգ արջը, եթե որս չի կարողանում ճարի, հանուն գոյատևելու, խժռումա անգամ իրանից ծնված ձագերին: Սարսափելի բանա, բայց բնությանը պետքա հանուն տեսակի վերարտադրության պահպանԵԼ էգի՝ որպես մոր կյանքը: Նորից բեղմնավորվելու ու ձագեր ունենալու համար այլ որձ արջեր շատ կհանդիպեն: Իրերի էս վիճակը նույնությամբ կրկնվումա ծայրահեղ իրավիճակներում նաև մարդկանց մեջ, երբ ասենք, պաշարման մեջ գտնվող, կամ սովի տարիներ ապրող մարդիկ հանուն գոյապահպանության իրար էին ուտում: Մարդը ըստեղ արջից տարբերվումա թերևս նրանով, որ ավելի բարեհաճա իրա էգերի ու ձագերի հանդեպ, երբ խորտակվող կամ վառվող նավից սզբնապես էվակուացվում են կանայք՝ իրանց էրեխեքով: Տղամարդիկ հնարի դեպքում վերջինն են լքում նավը, կամ էլ ուղղակի կնգա աչքի առաջ ոչնչանում - գնում են, որ էսօրվա ֆեմինիստները մատը օդ տնգեն ու ասեն. ՝՝տղամարդը չարիքա՝՝ հիստերիզմը: Էլի չէղավ էդ հիստերիկներին չհիշել անգամ էս թեմայի մեջ: Էսօրվա կյանքը Հայաստանում բնակվող հայերի համար արջերի կյանքին, անգամ նման չի, քանի որ վաղվա իրանց գոյության համար որևէ մի սոցիալական երաշխիք չեն տեսնում: Ի տարրբերություն մարդու, Սպիտակ արջը գոնե վստահություն ունի իրա մոտ ապագայի հանդեպ, քանի որ մաշկի տակը կուտակած ճարպ ունի, կարա մի քանի ամիս ձգի, մինչև որսի սեզոնի սկսվելը: Այնինչ մարդկանց աշխատավարձը էնքան քիչա Հայաստանում, որ ըսենց ասած, փող հետ քցելու հնարրավորությունը պետքա բացառել: Ստացած թոշակը անգամ չի հերիքում նորմալ, ըստ օրգանիզմի բնական պահանջի սնվելու համար: Այսինքն մեր նման աղքատ երկրների մեջ մարդ կոչվածի կացութաձևը արհեստականորեն ավելի շատ են մոտեցրել կենդանու կացութաձևին: Եթե թոշակառուն կամ սովորական մարդը սննդի ու դեղորայք հայթայթելու հարցում չի կարողանում ոչ սնունդը նորմալ առնել, ոչ էլ՝ դեղորայքը, ուրեմն Հյուսիսային Սպիտակ արջերին ահագին նախանձելու տեղ կա: |
Abone ol ve malalelerin yayınla: